Կառավարությունը կարող է ապահովել կաթողիկոսի անվտանգությունը․ ՀՀԿ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Բոլորը

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքում և երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն այնպես, ինչպես ապահովվում է վարչապետինն ու ՀՀ նախագահինը։

Հարցի զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն առաջարկեց բացասական եզրակացություն տալ առաջարկվող փոփոխություններին, որովհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրոնական գործիչ է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցի կարգավորումն արդեն իսկ ամրագրված է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ որոշման նախագծի վերաբերյալ նկատեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը պահպանելու համար օրենքի փոփոխություն կատարելու կարիք չկա, քանի որ Կառավարությունն ի վիճակի  է ապահովել նրա անվտանգությունը և եթե անհրաժեշտություն լինի՝ ինքն անձամբ է պատրաստ դա քննարկել։

«Ես չեմ կարծում, որ կոռեկտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգի մեջ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց որոշման նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։