Կարեն Անդրեասյանի «ժառանգությունը» ԲԴԽ-ին․2-րդ անգամ է քննվում նախկին դատավորի մասով միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը երկուսուկես տարի անց ստիպված է երկրորդ անգամ քննել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Նոր քննության պարտավորությունը ԲԴԽ-ի ուսերին է ՄԻԵԴ-ի վճռով։ 

Դեռևս 2023 թվականի հունվարին ԲԴԽ-ն, պարզապես այլ նախագահով և անդամներով, որոշում էր կայացրել դադարեցնել Անտոնյանի լիազորությունները։ Նա առաջին դատավորն էր, որի լիազորությունները դադարեցվեցին ՄԻԵԴ-ի՝ «Ամիրխանյանն ընդդեմ ՀՀ»-ի վճռի հիման վրա։ 

Անտոնյանը, սակայն, համաձայն չէր Կարեն Անդրեասյանի և նրա թիմի որոշման հետ․ նա սկզբում դիմեց ՍԴ, ապա հրատապ գանգատ ուղարկեց ՄԻԵԴ․ լիազորությունների դադարեցման որոշումից ուղիղ երկու տարի անց ստրասբուրգյան դատարանն ընդդեմ Հայաստանի վճիռ կայացրեց՝ հօգուտ նախկին դատավորի՝ հիմքում դնելով հենց Անդրեասյանի գործոնը։

Սուրեն Անտոնյանի գործով նոր քննության մեկնարկին նախկին դատավորը և նրա ներկայացուցիչն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախորդ վարույթի ժամանակ ևս պաշտոնավարած ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին։ ԲԴԽ 9 անդամները և նախագահն այս հարցը բավական երկար քննարկեցին փակ դռների հետևում․ ավելի քան մեկ ժամ անց վերադարձան բացասական պատասխանով։

Թումանյանցը կշարունակի մասնակցել գործի քննությանը։ Ինչպես երկուսուկես տարի առաջ, այնպես էլ այսօր ներկայացվեց Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Թեև ՄԻԵԴ-ն արձանագրել էր Անտոնյանի գործով խախտումներ, այնուամենայնիվ, Արդարադատության նախարարությունը շարունակեց պնդել միջնորդության հարցում։

Երկու րոպեանոց կարճ միջնորդությանը նախկին դատավորի ներկայացուցիչը հակադրվեց՝ մոտ 2 ժամ տևողությամբ հարցեր ուղղելով։ Մասնավորապես, կողմին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է ԱՆ-ն կարգապահական պատասխանատվության մասով միջնորդություն ներկայացրել 2015 թվականին ՄԻԵԴ կայացրած «Ամիրխանյանն ընդդեմ ՀՀ»-ի վճռից 7 տարի անց։

Իսկ ինչո՞ւ ԲԴԽ-ի կազմի առաջ կանգնեց 7 տարի անց, նախկին դատավորը պատասխան չունի։ 

Անտոնյանը կվերադառնա՞ դատավորի իր պաշտոնին, որը զբաղեցրել է ավելի քան 14 տարի, պարզ կդառնա հաջորդիվ նիստերից հետո՝ ԲԴԽ նոր կազմի կողմից կայացված որոշման արդյունքում։ Երեք շաբաթ հետո նշանակված հաջորդ նիստին Անտոնյանը և նրա ներկայացուցիչը ելույթով հանդես կգան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան