Կոտայքի մարզում բենզալցակայանի և գազալցակայանների գործունեություններ են կասեցվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ ՔՏՀԱ ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Արզնի խճ. 1/2/4 հասցեում՝ «Օռանժ Օիլ» ՍՊԸ-Ի կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կայանում և Աբովյան համայնք, գ. Բալահովիտ, 1-ին փող., 4/10 1-3 հասցեում՝ «Դ. Բ. Ա.»  ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանում։

«Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված երկու լցակայաններում էլ կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնց համաձայն՝ ընկերությունների գործունեության հասցեներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար։

Ելնելով վերոգրյալից Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կայացվել են որոշումներ ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեներում շահագործվող հեղուկ գազի լցավորման, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանների գործունեությունները՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արգելել դրանց շահագործմանն ուղղված որևէ գործողություն, ինչպես նաև դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը։

Հավելենք նաև, որ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում նշված լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը»,- ասված է հաղորդագրությունում։