Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին մարդը, որի կարողությունը հասել է 500 մլրդ դոլարի

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իլոն Մասկը հասել է ևս մեկ կարևոր նվաճման՝ դառնալով պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը կազմում է կես տրիլիոն դոլար։ Մոլորակի ամենահարուստ մարդու կարողությունն այժմ կազմում է 500 միլիարդ դոլար՝ ըստ Forbes-ի Real-Time Billionaires tracker-ի։

Մասկը, որը դեկտեմբերին դարձել էր պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը կազմում է 400 միլիարդ դոլար կամ ավելի, 150 միլիարդ դոլարով առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող Լարի Էլիսոնից և գտնվում է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալու կես ճանապարհին։

Չորեքշաբթի արևելյան ժամանակով ժամը 15:30-ի դրությամբ՝ Tesla-ի բաժնետոմսերն աճել են գրեթե 4%-ով՝ Մասկի կարողությանն ավելացնելով մոտավորապես 9,3 միլիարդ դոլարով։

Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը գրեթե կրկնապատկվել է այն բանից հետո, երբ Մասկն առաջին անգամ ընկերության ապրիլյան եկամուտների մասին զեկույցում հայտարարել էր, որ հրաժարական է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավարի պաշտոնից՝ ավելի շատ Tesla-ի վրա կենտրոնանալու համար: Tesla-ի շուկայական կապիտալիզացիան այժմ գտնվում է դեկտեմբերին գրանցված բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշի 10%-ի սահմաններում, իսկ Մասկի 12% բաժնեմասն ընկերությունում այժմ գնահատվում է 191 միլիարդ դոլար:

Tesla-ն միակ ընկերությունը չէ, որին Մասկը պետք է շնորհակալ լինի իր կես տրիլիոն դոլարի կարողության համար: SpaceX-ը, որը նա հիմնադրել է 2002 թվականին, այժմ արժե 400 միլիարդ դոլար։ Մասկը SpaceX-ում ունի մոտավորապես 42% բաժնեմաս՝ 168 միլիարդ դոլար արժողությամբ: Կա նաև xAI Holdings-ը, որը Մասկը հիմնադրել է մարտին, երբ նա նոր արհեստական ​բանականության ընկերությունը՝ xAI-ը, միավորել է 2022 թվականին իր կողմից ձեռք բերված սոցիալական մեդիա ընկերության՝ X-ի (նախկինում՝ Twitter) հետ՝ գործարքի շրջանակում, որի արդյունքում միավորված ընկերությունը գնահատվել է  113 միլիարդ դոլար: Մասկը xAI Holdings-ում ունի մոտավորապես 53% բաժնեմաս՝ 60 միլիարդ դոլար արժողությամբ:

Forbes-ը նշում է, որ 500 միլիարդ դոլարի զուտ կարողության սահմանը հատելը Մասկի՝ կես տասնամյակի ընթացքում արձանագրված մի շարք նվաճումներից միայն վերջինն է: 2020 թվականի մարտին նրա կարողությունն ընդամենը 24,6 միլիարդ դոլար էր, իսկ Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ աճը նրան 2020 թվականի օգոստոսին դարձրել է 100 միլիարդ դոլար կարողությամբ պատմության մեջ հինգերորդ մարդը։

Նա առաջին անգամ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը 2021 թվականի հունվարին՝ գրեթե 190 միլիարդ դոլար  կարողությամբ: Այնուհետև, 2021 թվականի սեպտեմբերին նա դարձել էր 200 միլիարդ դոլար կարողությամբ պատմության մեջ երրորդ մարդը (Amazon-ի Ջեֆ Բեզոսից և LVMH շքեղ ապրանքների կոնգլոմերատի ֆրանսիացի Բեռնար Առնոյից հետո): Մասկի կարողությունը 2021 թվականի նոյեմբերին հասել է 300 միլիարդ դոլարի, իսկ 2024 թվականի դեկտեմբերին՝ 400 միլիարդ դոլարի:

Եթե ​​Մասկը շարունակի այս տեմպերով, կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը մինչև 2033 թվականի մարտը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի