Չեռնոբիլի ԱԷԿ-ի օբյեկտներում «բլեքաութ» է ռուսական հարվածների հետևանքով. Ուկրաինայի Էներգետիկայի նախարարություն

Լուրեր

27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
Բոլորը

Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունը հայտնում է, որ ՌԴ-ն գնդակոծել է Կիևի մարզի Սլավուտիչի էներգետիկ ենթակառուցվածքները, որի հետևանքով Չեռնոբիլի ատոմակայանի օբյեկտներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

Ինչպես հայտնել է գերատեսչությունը, առանց էլեկտրամատակարարման է մնացել առանցքային օբյեկտ, որը մեկուսացնում է 1986 թվականին վթարի հետևանքով ավերված Չեռնոբիլի չորրորդ Էներգաբլոկը, այն կանխում է ռադիոակտիվ նյութերի արտանետումը շրջակա միջավայր:

Սլավուտիչի էներգաօբյեկտի վրա ռուսական դրոնների հարձակման հետևանքով Չեռնոբիլի ԱԷԿ-ից 50 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի բնակիչները մնացել են առանց լույսի և ջրի, քաղաքում բջջային կապի հետ կապված խնդիրներ են առաջացել, ավելի վաղ հայտնել էին տեղի իշխանությունները: Հարվածի տակ է հայտնվել էլեկտրակայանը, գրում են տեղի բնակիչները սոցցանցերում։

Հարևան Չեռնիգովի մարզում նույնպես էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են առաջացել, մտցվել են պլանային սահմանափակումներ։