Բնապահպանական կայունությունը անբաժան է տնտեսական մրցունակությունից ու սոցիալական արդարությունից. ՇՄ նախարար

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Դուբայում մասնակցել է Կանաչ տնտեսության 11-րդ համաշխարհային գագաթնաժողովին՝ ներկայացնելով երկրի տեսլականն ու քայլերը կանաչ և կայուն ապագայի կառուցման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Հայաստանի համար կանաչ տնտեսությունը ոչ միայն քաղաքական ուղղություն է, այլև զարգացման նոր մոդել, որը միավորում է բարեկեցությունը, բնապահպանական կայունությունն ու սոցիալական ներառականությունը։ Սա երկրի համար կենսական անհրաժեշտություն է․ 2021–2026 թթ. կառավարության ծրագրում այն հռչակվել է որպես ռազմավարական առաջնահերթություն»,-նշել է նախարարը:

Հայաստանում․
✔️ զարգացվում են շրջանաձև տնտեսության լուծումներ,
✔️ խթանվում է կայուն շարժունակությունը,
✔️ ներդրվում են ֆինանսական մեխանիզմներ կանաչ ներդրումների համար։

Կարևոր քայլ է Կանաչ Տաքսոնոմիայի ընդունումը, որը հստակ ուղեցույց է ներդրողների և քաղաքական պատասխանատուների համար։

Պետական բյուջեում ներդրվում է նաև կլիմայական ֆինանսավորման հետևման համակարգ՝ ապահովելով թափանցիկություն և արդյունավետ կառավարում։

«Հայաստանի մոտեցումը հիմնված է այն համոզման վրա, որ բնապահպանական կայունությունը անբաժան է տնտեսական մրցունակությունից ու սոցիալական արդարությունից։

Միաժամանակ ընդգծվել է, որ կանաչ անցումը հնարավոր է միայն միջազգային համագործակցության շնորհիվ։ Հայաստանը պատրաստ է կիսվել իր փորձով և նպաստել համաշխարհային ջանքերին՝ արագացնելու կանաչ տնտեսության անցումը»,- իր ելույթը եզրափակել է նախարարը: