Եվրոպան ավելի մոտ․ Wizz Air-ը բազա բացեց ՀՀ-ում և ուղիղ չվերթներ մեկնարկեց 8 ուղղություններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զվարթնոց» օդանավակայանում այսօր վայրէջք կատարեց Նեապոլ-Երևան չվերթն իրականացնող օդանավը․ այսպես պաշտոնապես մեկնարկեց «Wizz Air»-ի բազայի բացումը Հայաստանում՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ համատեղ։ Այսուհետ Երևանից դեպի Եվրոպա՝ ավելի շատ ուղղություններով և ավելի մատչելի գներով։

«Սա նոր հնարավորություններ կբացի թե՛ բիզնեսի, թե՛ հանգստի նպատակով ճանապարհորդողների համար։ Մենք կունենանք նաև նոր ուղղություններ, կավելանան նաև հաճախականությունները օրական 24 ժամ՝ ամբողջ տարվա ընթացքում։ Սա կնպաստի նաև զբոսաշրջության ներհոսքին․ Հայաստան կժամանեն տարբեր քաղաքներից և կօգտվեն այստեղի հյուրընկալությունից»,- նշում է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն։

Սա պատմական իրադարձություն է, քանի որ առաջին անգամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից ինքնաթիռ է թռել դեպի եվրոպական երկիր՝ Կիպրոսի Լառնակա քաղաք։ Սեպտեմբերի 30-ից մեկնարկած այս չվերթները կարևոր քայլ են Հայաստանի օդային հաղորդակցության ընդլայնման հարցում։

«Կարևոր է նշել, որ Գյումրիում մենք ունենք բարձրակարգ սպասարկում, հուսով ենք, որ շուտով կկարողանանք սկսել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման աշխատանքները, որպեսզի կարողանանք ավելի շատ ու հարմարավետ չվերթներ իրականացնել, որին բոլորն արժանի են»,- ասում է Մարսելո Վենդեն։

«Զվարթնոց»-ում տեղակայվել են երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ։ Դրանք 20%-ով պակաս վառելիք են ծախսում և ավելի քիչ են CO₂ արտանետումները։

«Այսօրվանից մենք պաշտոնապես բազավորվում ենք Երևանում՝ տեղակայելով երկու օդանավ։ Տեսնենք, թե պահանջարկն ինչպիսին կլինի։ Ես ինքս հույս ունեմ, որ ապագայում կընդլայնենք բազան՝ կենտրոնանալով Երևանի վրա։ Ուրախ ենք տեսնել Երևանը «Wizz Air»-ի նոր բազաների ցանկում»,- ընդգծում է «Wizz Air» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Թիշները։

«Wizz Air»-ը Երևանից առաջարկում է ութ նոր ուղղություն դեպի Եվրոպա՝ Պրահա, Համբուրգ, Նեապոլ, Փարիզ, Պաֆոս, Բարի, Բուխարեստ և Մեմինգեն։ Ավիաընկերությունը, ընդհանուր առմամբ, կապահովի չվերթներ 16 ուղղություններով՝ դեպի 9 երկիր։ Բացի այդ՝ ավելացվել է նաև Դորտմունդի չվերթների հաճախականությունը։ Տոմսերի գները սկսվում են 9000 դրամից, դրանք հասանելի են պաշտոնական կայքում և բջջային հավելվածում։

Միջազգային բրենդների մուտքը Հայաստան կարևորում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սա շատ կարևոր քայլ է մեր քաղաքացիներին մոտեցնել աշխարհին, և մյուս կողմից աշխարհին մոտեցնել ՀՀ-ին, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, նա պետք է հնարավորինս հեշտ, մատչելի ու արագ հասնի Հայաստան»,- ասում է Պապոյանը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն էլ ընդգծում է՝ ուղիղ չվերթները զգալի դրական ազդեցություն ունեն զբոսաշրջիկների հոսքի վրա։

«Wizz Air»-ը Հայաստանում արդեն իսկ իր թիմում ընդգրկել է 50 նոր օդաչուների և բորտուղեկցորդների, և պլանավորում է շարունակել անձնակազմի հավաքագրումը։

Այսպիսով՝ Երևանը դարձավ «Wizz Air» ավիաընկերության ցանցի 34-րդ բազային քաղաքը։ 2020 թվականից՝ հայկական շուկա մուտքից ի վեր ավիաընկերությունը փոխադրել է ավելի քան 2,6 միլիոն ուղևոր և ներկայումս զբաղեցնում է շուկայի առաջատար դիրքը՝ 24% մասնաբաժնով։ Այս տարի ավիաընկերությունը նախատեսում է Երևանից և դեպի Երևան փոխադրել 1․2 միլիոն ուղևոր։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում գրել է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունները գտնվում են ինտենսիվ փուլում, իսկ «Wizz Air»-ի նման ավիաընկերությունները բացում են աշխարհով մեկ ճամփորդելու հնարավորությունները սոցիալական ամենալայն շերտերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան