«Անօդաչուների դեմ՝ պատ». ԵՄ առաջնորդները Դանիայում գագաթնաժողովում քննարկում են՝ ինչպես պաշտպանվել Ռուսաստանից

Լուրեր

07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԵՄ առաջնորդները հավաքվել են Կոպենհագենում՝ քննարկելու եվրոպական պաշտպանության ամրապնդումը: Եվրոպական օդային տարածք մի շարք ներխուժումներից հետո գագաթնաժողովը կքննարկի, այսպես կոչված, «անօդաչու թռչող սարքերի դեմ պատի» ստեղծումը: ԵՄ արևելյան թևի պետությունները՝ Լեհաստանը և Բալթյան երկրները, ամենից շատ մտահոգված են իրենց անվտանգությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սեպտեմբերի կեսերին ռուսական անօդաչու թռչող սարքերը մտել էին Լեհաստանի օդային տարածք՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ։ Մի քանի օր անց ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի երեք կործանիչներ 12 րոպե առանց թույլտվության թռել են Էստոնիայի օդային տարածքով։

Ավելի ուշ Դանիայի և Նորվեգիայի օդանավակայանները փակվել էին՝ դրանց մոտակայքում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով, իսկ դանիական ռազմական օբյեկտների վրա նկատվել էին  նաև անօդաչուներ։ Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ ենթադրում են, որ այդ անօդաչու թռչող սարքերը նույնպես ռուսական են, սակայն դեռևս հստակ ապացույցներ չկան։

ԵՄ տասը անդամ պետություններ արդեն իսկ աջակցել են բազմաշերտ «անօդաչու թռչող սարքերի դեմ պատ» ստեղծելու ծրագրերին՝ Ռուսաստանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերը արագ հայտնաբերելու, հետևելու և ոչնչացնելու համար։

Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ տեսք կունենա այս պատը և ինչպես կֆինանսավորվի դրա կառուցումը: Սկեպտիկները կարծում են, որ «անօդաչու թռչող սարքերի դեմ պատը» ավելի շատ PR  հնարք է, քան կոնկրետ ծրագիր, և ԵՄ արևելյան անդամներն արդեն իսկ ձեռնարկում են իրենց սեփական միջոցները՝ ռուսական անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար, նույնիսկ նախքան դրա կառուցումը։

Դանիան հինգշաբթի նաև կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի ավելի լայն գագաթնաժողովը։ Դրանից առաջ Դանիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները՝ մինչև ուրբաթ արգելելով քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի բոլոր թռիչքները և Կոպենհագենում սահմանելով երթևեկության խիստ սահմանափակումներ:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի 10 երկիր (ներառյալ՝ Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Շվեդիան և ԱՄՆ-ն) օգնում են Դանիային դիմակայել անօդաչու թռչող սարքերի հնարավոր սպառնալիքին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ օդային տարածքի խախտումները գնալով ավելի լուրջ են դառնում, և որ «հիմնավոր է ենթադրել, որ անօդաչու թռչող սարքերը գալիս են Ռուսաստանից»։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը նույնպես հայտարարել է, որ «ամեն ինչ մատնացույց է անում Ռուսաստանին»։

Ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Գերմանիան վաղուց «անուղղակիորեն ներգրավված է» Ուկրաինայի պատերազմում և մերժել է Ռուսաստանի՝ անցյալ շաբաթ Դանիայում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցության մասին «անհիմն մեղադրանքները»։

Ինչ է հայտնի «անօդաչու թռչող սարքերի դեմ պատի» մասին

«Անօդաչու թռչող սարքերի դեմ պատի» ստեղծման գաղափարը մեկ ամիս առաջ առաջ էր քաշել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ հայտարարել էր, որ դա «համապատասխան և անհրաժեշտ է, քանի որ, վերջին հաշվով, մենք չենք կարող թույլ տալ միլիոնավոր եվրոներ կամ դոլարներ ծախսել հրթիռների վրա՝ ընդամենը մի քանի հազար դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու համար»։

Այս դեպքում նպատակը կլինի ստեղծել համատեղ վահան՝ ԵՄ-ի կամ նրա դաշնակիցներից մեկի օդային տարածք մտնող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։

Սա, ըստ երևույթին, ենթադրում է անօդաչու թռչող սարքերի հետևման հնարավորությունների համակարգված ցանց՝ հնարավոր է՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ռադարը, խլացուցիչները և ակուստիկ սենսորները՝ տեղեկատվության փոխանակման բարելավման հետ մեկտեղ։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետը BBC-ին ասել է, որ պլանի մանրամասների վերաբերյալ հարցերը մնում են, բայց Եվրոպայի արձագանքը ռուսական անօդաչու թռչող սարքերի Լեհաստան ներխուժմանը նրանց լուրջ մտորումների տեղիք է տվել։

«Մենք պետք է ավելի ճկուն լինենք և գտնենք ավելի արդյունավետ գործիքներ»,- ասել է աղբյուրը։

Այնուամենայնիվ, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախազգուշացրել է, որ եվրոպական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ ստեղծելու համար տարիներ կպահանջվեն։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշն էլ Եվրոպային կոչ է արել համագործակցել Ուկրաինայի հետ պաշտպանական համակարգերի մշակման գործում։

Bloomberg-ի տեղեկացված աղբյուրն էլ «պատի» ստեղծումը որակել է որպես PR հնարք՝ բարդ իրականությունը քողարկելու համար։ Մեկ այլ աղբյուր նշել է ԵՄ արևելյան սահմանի երկայնքով «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու դժվարությունը. Եվրոպայի օդային տարածքը մշտապես զբաղեցված է ուղևորատար և բեռնատար ինքնաթիռների զգալի թվով, ինչը զգալիորեն մեծացնում է ռիսկերը։

Financial Times-ն էլ նշում է ԵՄ արևմտյան և հարավային երկրների կողմից «անօդաչու թռչող սարքերի պատի» նախագծի վերաբերյալ արտահայտված դժգոհությունը։ Նրանք վախենում են, որ նոր համակարգի հիմնական շահառուները կլինեն արևելյան և հյուսիսային երկրները, մինչդեռ բոլորը ստիպված կլինեն վճարել։

Լեհաստանը և Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, պլանավորում են կառուցել անօդաչու թռչող սարքերից պաշտպանող ցանցեր և բետոնե բունկերներ՝ իրենց էլեկտրաէներգիայի ցանցերը ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանելու համար: Կարևորագույն ենթակառուցվածքային ցանցերը համարվում են հատկապես խոցելի։

Լիտվան արդեն տեղադրել է բետոնե բունկերներ՝ անօդաչու սարքերից պաշտպանվելու համար Ներիս ենթակայանում, որը գտնվում է Բելառուսի հետ սահմանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա: Ենթակայանը էլեկտրաէներգիա է մատակարարում Վիլնյուսին:

Լիտվայի Litgrid ազգային էներգետիկ ցանցի ղեկավար Ռոկաս Մասիուլիսը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դասեր են քաղում Ուկրաինայի փորձից, որը 2022 թվականին Մոսկվայի կողմից լայնածավալ ներխուժում սկսելուց ի վեր ենթարկվում է Ռուսաստանի անդադար հարձակումների։

Էստոնիան, Լատվիան և Լիտվան այս տարվա սկզբին անջատվել են Ռուսաստանի ազգային էներգացանցից։ Բալթյան երեք երկրներն այժմ միացված են ԵՄ ցանցին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի