Իսրայելի հարվածներից հետո Թրամփը հրամանագիր է ստորագրել Կատարի անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր՝ ԱՄՆ-ի կողմից Կատարի անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ, որը նշանակալի պարտավորություն է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող արաբական դաշնակցի նկատմամբ, գրում է CNN-ը։

«Միացյալ Նահանգները Կատարի պետության տարածքի, ինքնիշխանության կամ կարևորագույն ենթակառուցվածքների վրա ցանկացած զինված հարձակում կդիտարկի որպես Միացյալ Նահանգների խաղաղության և անվտանգության սպառնալիք»,- ասվում է Թրամփի հրամանագրում։

Սա հրապարակվել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ հեռախոսով ներողություն էր խնդրել Կատարի վարչապետից անցյալ ամիս Դոհայում Իսրայելի կողմից հասցված հարվածի համար։ Այնուհետև Թրամփը Նեթանյահուի հետ համատեղ ելույթում ներկայացրել էր Գազայում խաղաղության իր 20 կետանոց ծրագիրը, որը, ի տարբերություն արաբ առաջնորդներին ներկայացված նախորդ տարբերակի, հատուկ չի նշում, որ Իսրայելը չի ​​հարձակվի Կատարի վրա։

Թրամփի հրամանագրում ասվում է, որ ԱՄՆ-ը «կձեռնարկի բոլոր օրինական և համապատասխան միջոցները»՝ Կատարին պաշտպանելու համար։

«Նման հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կձեռնարկի բոլոր օրինական և համապատասխան միջոցները, այդ թվում՝ դիվանագիտական, տնտեսական և, անհրաժեշտության դեպքում, ռազմական՝ Միացյալ Նահանգների և Կատարի պետության շահերը պաշտպանելու և խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար»,- ասվում է հրամանագրում։

Հրամանը նշանակալի նվաճում է Կատարի համար, որը, ինչպես Պարսից ծոցի մյուս հարուստ արաբական պետությունները, վաղուց է ձգտում ԱՄՆ-ի ավելի ուժեղ անվտանգության երաշխիքների։ 2022 թվականին Բայդենի վարչակազմը Կատարը պաշտոնապես ճանաչել էր որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող խոշոր դաշնակից՝ նրան շնորհելով ռազմական և պաշտպանական արտոնություններ։ Այնտեղ է գտնվում նաև Ալ Ուդեյդի ավիաբազան, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենամեծ ռազմական կենտրոններից մեկն է, ինչը ընդգծում է Դոհայի և Վաշինգտոնի միջև արդեն իսկ խորը անվտանգության կապերը։

Այս տարվա սկզբին երկիր կատարած իր այցի ժամանակ Թրամփը հրապարակավ խոստացել էր  «պաշտպանել» Կատարին, խոստում, որը տրվել էր Դոհայի և Պարսից ծոցի այլ արաբական պետությունների կողմից Թրամփի շրջագայության ընթացքում մոտ 3 տրիլիոն դոլարի տնտեսական պարտավորությունների մասին հայտարարությունների ֆոնին: Այդ ժամանակվանից ի վեր Կատարը երկու անգամ հարձակման է ենթարկվել՝ Իրանի և Իսրայելի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի