Պաշտոնատար 2 անձինք կատարել են ավելի քան 4 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն և  պաշտոնեական կեղծիք

Լուրեր

03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
Բոլորը

Պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ. պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է․ հայտնում են  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, կատարել են խոշոր չափերով՝ 4.501.550 ՀՀ դրամի հափշտակություն և  պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի կարիքների համար տարբեր ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով ներկայացված գնման հայտերի հիման վրա նշված ՊՈԱԿ-ից մի շարք ԱՁ-ների և ՍՊԸ-ների պարբերաբար փոխանցվել են նախատեսվածից ավել գումարներ, որոնք վերջիններիս կողմից կանխիկացվել  և փոխանցվել են վերը նշված պաշտոնատար անձանց:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում որոշ ապրանքներ ընդհանրապես չեն առաքվել և գնման հայտերով նախատեսված ծառայությունները չեն մատուցվել, սակայն նշված պաշտոնատար անձինք կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրությունների մեջ մտցրել են տվյալ ծառայությունը մատուցված լինելու կամ ապրանքը առաքված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Վերը նշված հանցավոր արարքների համար երկու պաշտոնատար անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ մյուսին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:  Վերջիններիս նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:

Պետությանը պատճառված 4.501.550 ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։