Կրեմլը հայտարարել է, թե Կիևը չի շտապում շարունակել բանակցային գործընթացը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինայում իրավիճակն ամենաբարձր մակարդակով կարգավորելու համար շփումները պետք է նախապատրաստվեն փորձագիտական ​​մակարդակով, սակայն Կիևը չի շտապում դա անել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ բանակցային գործընթացում այժմ դադար է առաջացել։ Հենց փորձագետների մակարդակով բանակցային գործընթացն է, որը կարող է հող նախապատրաստել բարձր մակարդակի շփումների համար։ Բարձր մակարդակի շփումներն ինքնին չեն կարող ինքնանպատակ լինել, քանի որ դրանք չեն օգնի լուծել այդքան բարդ  հարցը։ Ցավոք, մենք ներկայում չենք կարողանում նման հանդիպում կազմակերպել ուկրաինական կողմի հետ, քանի որ Կիևը չի շտապում շարունակել բանակցային գործընթացը, Ստամբուլի գործընթացը, և չի շտապում պատասխանել փոխանցված փաստաթղթերի նախագծերին, ինչպես նաև երեք աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկներին։ Սա է փաստացի իրավիճակը»,- ասել է Պեսկովը։

Խնդրանքին՝ մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպումը, որտեղ հայտարարվել է, որ անհրաժեշտ է պատրաստվել պատերազմի, եթե խաղաղություն ես ուզում, Պեսկովն ասել է. ««Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» արտահայտությունը նոր չէ. այն ապրում է պատմության մեջ և օգտագործվում է շատ քաղաքական գործիչների կողմից։ Մենք ևս նախընտրում ենք ամեն կերպ ամրապնդել մեր զինված ուժերը՝ լիովին հավատարիմ մնալով խաղաղությանը և բաց մնալով բոլոր խնդիրները, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամը, լուծելու դիվանագիտական ​​բանակցությունների միջոցով»։

Հավելենք, որ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները վերջին անգամ հանդիպել են հուլիսի 23-ին Ստամբուլում։

Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սկսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկիի ու ՌԴ ղեկավարի հանդիպման նախապատրաստումը։ ԶԼՄ-ները գրել էին, որ Սպիտակ տունը հույս ունի հանդիպում անցկացնել մինչև օգոստոսի վերջ, սակայն դա տեղի չունեցավ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ  հայտարարել էր, որ եթե Վլադիմիր Զելենսկին պատրաստ է, թող Մոսկվա ժամանի, և նրանց հանդիպումը տեղի կունենա։

Զելենսկին էլ այսպես էր մեկնաբանել Ռուսաստանի նախագահի հրավերը։

«Կարծում եմ, որ, գիտեք, ուզում ես, որ հանդիպումը չկայանա, պետք է ինձ հրավիրել Մոսկվա։ Ռուսաստանը սկսել է խոսել հանդիպման մասին՝ դա արդեն վատ չէ։ Բայց մենք դեռ չենք տեսնում նրանց ցանկությունը՝ դադարեցնել պատերազմը»,- ասել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի