Ընդունվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի եզրափակիչ հայտարարությունը

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա:

Ընդունված փաստաթուղթը արտացոլում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս բնույթն ու երկուստեք կարևորություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում և հարցերում դիրքորոշումներ:

Մասնավորապես, փաստաթղթում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչի առնչությամբ Խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն՝ խուսափելու ներքաղաքական դաշտում լարվածության աճից, զերծ մնալ ատելության խոսքի ցանկացած դրսևորումներից, անհանդուրժողականությունից և բռնությունից՝ նպատակ ունենալով չթուլացնել երկրի կայունությունը և հասարակական միախմբվածությունը: Կոմիտեն նաև կոչ է անում հայաստանյան իշխանություններին ապահովել, որ գալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ժողովրդավարության, արդարության և թափանցիկության մթնոլորտում՝ բոլոր քաղաքական ուժերին տալով հնարավորություն իրականացնելու իրենց նախընտրական քարոզարշավները հանգիստ պայմաններում: Փաստաթղթում նշվում է, որ Ազգային ժողովին պետք է տրվի հնարավորություն Սահմանդրության շրջանակում իր գործառույթներն իրականացնելու համար: Կոմիտեն նաև հիշեցնում է Սահմանադրությանը համապատասխան օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի կարևորությունը:

Այս համատեքստում փաստաթուղթը նաև կոչ է անում հայաստանյան իշխանություններին իրականացնելու Եվրոպայի խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկությունները, հատկապես այնպիսիք, որոնք վերաբերում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ըստ անհրաժեշտության դիմել նաև միջազգային հանրության աջակցությանը, օրինակ Եվրոպական միությանը, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցին՝ կոմիտեն ափսոսանք է հայտնում հակամարտության հետևանքով մարդկային շարունակական կորուստների համար: Փաստաթղթում նաև նշվում է, որ կոմիտեն խորը ափսոսանք է հայտնում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետ կապված, ինչը խլում է թե զինծառայողների և թե քաղաքացիական անձանց կյանքեր երկու կողմերից, խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կոմիտեն նաև ընդունում է այն, որ ներկայիս ստատուս քվոն ոչ ընդունելի է ու ոչ էլ կայուն և որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Փաստաթղթում գործընկերության կոմիտեն վերահաստատում է իր անփոփոխ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, ինչը նշված է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկեության համաձայնագրում. մասնավորապես, խոսքը վերաբերում է այն նպատակներին եւ սկզբունքներին, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին: Կոմիտեն ընդգծում է, որ ջանքերը պետք է հիմնված լինեն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համընդհանուր սկզբունքների վրա, ինչը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով և այլ բազմակողմ փաստաթղթերով, որոնք ընդգծում են խաղաղ կարգավորման առնչությամբ առկա համաձայնեցված ձևաչափերի կարևորությունը: Կոմիտեն նաև կարևորում է անվտանգության, կանխատեսելիության և կայունության առնչությամբ սպառազինությունների վերահսկման և վստահության, անվտանգության ապահովման համար միջոցների առկայությունը:

Ընդունված եզրափակիչ հայտարարությամբ Կոմիտեն կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին վարել բարձր մակարդակի բանակցություններ և հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցների ու նորացված երկխոսության՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև կայունացնել անվտանգային իրավիճակը և խթանել ավելի կառուցողական մթնոլորտ հետագա բանակցությունների համար՝ նպատակ ունենալով հակամարտության խաղաղ կարգավորումը:

Գործընկերության կոմիտեն նաև վերահաստատնում է իր ողջ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման առնչությամբ, ինչպես առաջարկված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և ինչն իր աջակցությունն է ստանում Եվրոպական միության ու Եվրոպական խորհրդանի կողմից:

Ընդունված փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում Կոմիտեն հիշեցնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին լրանում է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը ու կոչ է անում ԵՄ անդամ պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոմիտեն նաև առնաձնացնում է այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցը վերջին տարիներին դարձել է Թուրքիայում բաց և հանրային բանավեճերի առարկա: