Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 69 մարդ է զոհվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ֆիլիպինների կենտրոնական հատվածում երեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 69 մարդ է զոհվել։ Մոտավորապես ժամը 22:00-ին տեղի ունեցած 6,9 մագնիտուդով երկրաշարժը, ըստ պաշտոնյաների, անհայտ թվով բնակիչների արգելափակել է փլուզված տներում, գիշերային ակումբներում և այլուր՝ Բոգո քաղաքում և Սեբու նահանգի ծայրամասային գյուղական բնակավայրերում, գրում է ABC news-ը։

Փրկարարները որոնում են ողջ մնացածներին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բոգոյից մոտավորապես 19 կիլոմետր (12 մղոն) հյուսիս-արևելք՝ Սեբու նահանգում։ Ըստ պաշտոնյաների՝ Բոգոյում զոհերի թիվը կարող է աճել, քանի որ պարբերաբար անձրևները, վնասված կամուրջներն ու ճանապարհները բարդացնում են փրկարարական աշխատանքները։

Երկրի Քաղաքացիական պաշտպանության գրասենյակի փոխտնօրեն Բեռնարդո Ռաֆայելիտո Ալեխանդրոն նշել է, որ Ֆիլիպինների կառավարությունը քննարկում է օտարերկրյա կառավարություններից օգնություն խնդրելու հարցը՝ հիմնվելով վնասի արագ գնահատման վրա, որը շարունակվում է:

Երկրաշարժը վերջին տասնամյակում կենտրոնական տարածաշրջանում տեղի ունեցած ամենաուժեղներից մեկն է։ Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը  ցունամիի մասին նախազգուշացում է  տարածել՝ բնակիչներին խորհուրդ տալով Սեբուի ափերից և մոտակա Լեյտե և Բիլիրան նահանգներից՝ մինչև 1 մետր (3 ոտնաչափ) բարձրությամբ հնարավոր ալիքների պատճառով։ Նման ալիքներ չեն գրանցվել, և ցունամիի մասին նախազգուշացումը չեղարկվել է երեք ժամ անց։

Այնուամենայնիվ, հազարավոր տուժած բնակիչներ հրաժարվել են վերադառնալ տուն և նախընտրել են գիշերել բաց դաշտերում և այգիներում՝ չնայած պարբերաբար տեղացող անձրևին։

Երկրաշարժից տուժած քաղաքներում և գյուղերում դպրոցներն ու կառավարական գրասենյակները փակվել են՝ մինչ ստուգում են շենքերի անվտանգությունը։ Երեքշաբթի գիշերվա երկրաշարժից հետո գրացվել է ավելի քան 600 հետցնցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի