Ինչպե՞ս օգտվել Rate.Trading հարթակից

Լուրեր

02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հանրահայտ Rate.am հարթակը և IDBank-ը օրեր առաջ հայտարարեցին նոր թվային ծառայության՝ Rate.Trading հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է արտարժույթի արագ, հարմար և շահավետ առքուվաճառքի համար:

Հարթակից օգտվելու համար ձեզ անհրաժեշտ է․

  1. Trading հարթակում գրանցվելուց հետո սեղմեել «Սինքրոնացնել» կոճակը։
  2. Ընտրել «ֆիզիկական» կամ «իրավաբանական» անձ տարբերակներից նախընտրելին։
  3. Դուք կվերահասցեավորվեք համապատասխան հարթակ՝ IDBanking.am կամ IDBusiness.am։
  4. Մուտք գործել IDBanking.am-ի կամ IDBusiness.am-ի ձեր օգտահաշիվ։
  5. Նշել այն առևտրային հաշիվները, որոնք ցանկանում եք կցել հարթակին (Եթե չունեք առևտրային կամ բանկային հաշիվներ, ապա հարթակը կառաջարկի բացել դրանք)։
  6. Նշել այն բանկային հաշիվները, որոնք ցանկանում եք կցել հարթակին։
  7. Վերջ․ Դուք սինքրոնացված եք և կարող եք կատարել գործարքներ։

Գործարքների իրականացման համար անհրաժեշտ են նաև օգտատիրոջ հաշվի հետ կապված տարբեր արժույթներով հատուկ առևտրային հաշիվներ: Սինքրոնացման ընթացքում IDBank-ի առևտրային հաշիվները ավտոմատ բացվում են հաճախորդի դիմումի հիման վրա, ինչը ապահովում է բարձր ֆինանսական անվտանգություն և հարմարավետություն: Եթե ​​դուք արդեն IDBank-ի հաճախորդ եք, ապա կարող եք հաշիվ բացել IDBusiness.am հարթակում առցանց (իրավաբանական անձանց համար) կամ IDBanking.am հարթակում (ֆիզիկական անձանց համար), կամ էլ դիմելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների և առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են լավագույն փոխարժեքները և գնահատում իրենց ժամանակը:

Առևտրային հաշիվների հեռավար սպասարկման վճարը կազմում է գործարքի գումարի 0,1%: Այս սակագինը կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Այս պահին հարթակում հնարավոր է գործառնություններ իրականացնել շուկայում առավել պահանջված ինը արժույթներով՝ հայկական դրամ (AMD), ԱՄՆ դոլար (USD), եվրո (EUR), ռուսական ռուբլի (RUB), ԱՄԷ դիրհամ (AED), բրիտանական ֆունտ (GBP), չինական յուան (CNY), ճապոնական իեն (JPY) և շվեյցարական ֆրանկ (CHF):

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ