ՀՀ-ում և Կիպրոսում ռեզիդենտ դեսպանատների բացումը նշանակալի առաջընթաց է մեր հարաբերություններում. Ալեն Սիմոնյան

Լուրեր

07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Կիպրոսի Հանրապետության անկախության 65-ամյակին նվիրված ընդունելությանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

«Հարգելի՛ դեսպան,

Ձե՛րդ գերազանցություններ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ խաղաղություն ու բարգավաճում ցանկանալով բարեկամ Կիպրոսի ժողովրդին: Այս առանձնահատուկ օրն արժեւորում է Ձեր երկրի ինքնիշխանությունը եւ Կիպրոսի ժողովրդի անսասան ոգին իր ազատությունն ու ժողովրդավարական ձգտումները պաշտպանելու հարցում:

Կիպրոսի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովուրդների համար:

Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին եւ Կիպրոսին հաջողվել է զարգացնել ու խորացնել միջպետական հարաբերությունները: Այժմ էլ երկու երկրների միջեւ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն` բազմոլորտ երկկողմ օրակարգով:

Возможно, это изображение 10 человек, помост и текст

Հայ-կիպրական հարաբերությունների զարգացումը շարունակական վերընթաց է ապրել, ինչն ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելություններով, միջազգային հարթակներում միմյանց աջակցությամբ, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական ու տնտեսական ակտիվ երկխոսությամբ:

Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես աջակցել են միմյանց տարբեր հարցերի շուրջ: Կիպրոսը միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին դժվար պահերին եւ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին:

Возможно, это изображение 4 человека и текст

Հարգելի՛ ներկաներ,

Հաջորդ տարի, երբ Կիպրոսը կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը, Հայաստանը մայիսի սկզբին կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Մենք պետք է սերտորեն համագործակցենք մեր ընդհանուր նպատակներն առաջ մղելու համար:

Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ երկու երկրներում ռեզիդենտ դեսպանատների բացումը նշանակալի առաջընթաց է մեր հարաբերություններում, ինչը կնպաստի նոր ձեռքբերումների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, կրթությունը եւ այլն:

Ջերմ եւ ակտիվ է նաեւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը, որի վկայությունն այս տարվա մայիսի 19-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի եւ իր գլխավորած պատվիրակության? Հայաստան այցելությունն էր, միջխորհրդարանական հանձնաժողովների միջեւ առկա ակտիվ երկխոսությունը: Արդյունավետ փոխաջակցություն է ծավալվել նաեւ բազմակողմ ձեւաչափում՝ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում:

Возможно, это изображение 6 человек

Երկու ժողովուրդների բարեկամության զարգացման գործում բարձր ենք գնահատում Կիպրոսի հայ համայնքի դերը:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել համատեղ սերտ համագործակցության շահագրգռվածությունն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Վստահ եմ` մենք դեռ միասին երկարատեւ պատմություն ենք կերտելու:

Թույլ տվեք եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնը:

Կեցցե՛ Կիպրոսի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է խոսքը ՀՀ ԱԺ նախագահը: