Պուտինը Ուկրաինայի տարածքների բռնազավթումն անվանել է «արդար մարտ»

Լուրեր

02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
Բոլորը

Ռուսաստանը «արդար մարտ » է մղում Ուկրաինայում և պաշտպանում է Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի «միլիոնավոր հայրենակիցների» որոշումը՝ լինելու Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է The Moscow Times-ը։

«Այսօր, պաշտպանելով այս ընտրությունը, մեր զինվորներն ու հրամանատարները մղում են արդար մարտ. ամբողջ երկիրը, ամբողջ Ռուսաստանը աշխատում է։ Միասին մենք պաշտպանում ենք մեր սերը մեր հայրենիքի նկատմամբ և մեր պատմական ճակատագրի միասնությունը», – ասել է Պուտինը ուկրաինական չորս մարզերի բռնակցման երրորդ տարվան նվիրված տեսաուղերձում։

Նա նշել է, որ օկուպացված քաղաքների և ավանների բնակիչների համար «դժվար է»:

«Կան շատ իսկապես հրատապ, անհետաձգելի խնդիրներ: Դրանց թվում են յուրաքանչյուր մարդու համար ամենաանհետաձգելի, կենսական հարցերը, ինչպիսիք են հուսալի ջրամատակարարումը, որակյալ առողջապահության հասանելիությունը և այլն», – նշել է Պուտինը:

Նրա խոսքով՝ մարտերի ընթացքում ավերվածը վերականգնելու համար իշխանությունները մեկնարկել են «մեր նախնիների, պատմական ռուսական հողերը վերակենդանացնելու» ծրագիրը։

Այս ծրագրի շրջանակներում օկուպացված տարածքներում կառուցվում են բնակելի շենքեր, դպրոցներ և հիվանդանոցներ, ինչպես նաև էներգետիկ, կապի, բնակարանային և կոմունալ ենթակառուցվածքներ, ընդգծել է Պուտինը։

Նա խոստացել է ապագայում ապահովել անհրաժեշտ պայմանները «նոր տարածաշրջաններում» և բացահայտել դրանց «հսկայական ներուժը»։

Ռուսաստանի իշխանությունները 2022 թվականի սեպտեմբերին անցկացրել են «հանրաքվեներ» «ԴԺՀ», «ԼԺՀ» և Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի Ռուսաստանին միացման վերաբերյալ։ Նույն թվականի սեպտեմբերի 30-ին Պուտինը հայտարարել էր ուկրաինական շրջանների անեքսիայի մասին։

Նա դա արել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խարկովի և Խերսոնի մարզերում հաջող հակագրոհի ֆոնին։ Սակայն ռուսական զորքերը երբեք լիովին չեն վերահսկել չորս ուկրաինական մարզերը։ Ռուսաստանը գրավել է Դոնբասի մոտավորապես 88%-ը և Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի 73%-ը, որոնք կազմում են Ուկրաինայի տարածքի մոտավորապես 20%-ը։

Ավելի վաղ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները Reuters-ին հայտնել էին, որ մարտական ​​գործողությունները դադարեցնելու համար Պուտինը պահանջել է Ուկրաինայի զինված ուժերի լիակատար դուրսբերում Դոնբասի չօկուպացված մասից՝ Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ռազմաճակատի սառեցման դիմաց։

Նա նաև առաջարկել էր Կիևին վերադարձնել Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի մարզերի գրավված տարածքները։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ անմիջական բանակցություններում կքննարկի միայն տարածքային հարցերը։ Ռուսաստանի նախագահն իր հերթին նշել է, որ նման հանդիպման իմաստ չի տեսնում։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի