Մեր նորածին խաղաղությունն այսօր 1 ամիս 22 օրական է, պետք է խանդաղատանքով խնամենք նրան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, մենք ընդունեցինք Հռչակագիր, որով արձանագրեցինք խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախագահ Թրամփը` որպես վկա, նույնպես ստորագրեց այդ Հռչակագիրը։ Նախագահ Թրամփի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ երկու երկրների ԱԳ նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը։

Սա պատմական իրադարձություն էր, որ խաղաղություն բերեց մեր երկրներին։ Բայց ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, խաղաղությունն արձակուրդ կամ հանգիստ չէ, խաղաղությունն ամենօրյա աշխատանք է, խաղաղությունը նորածին երեխայի նման ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ։

Մեր նորածին խաղաղությունն այսօր արդեն 1 ամիս 22 օրեկան է, և խանդաղատանքով պիտի խնամենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա և իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։