Թրամփի վարչակազմը մոտ 100 մարդու է ինքնաթիռով արտաքսել ԱՄՆ-ից Իրան․The New York Times

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ից Իրան է արտաքսում մոտ 100 իրանցու։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցած երկու բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների և  այդ ծրագրերին ծանոթ ամերիկացի պաշտոնյային, փոխնացում է The Insider-ը։

Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ ինքնաթիռը Լուիզիանայից մեկնել է երկուշաբթի երեկոյան և նախատեսված էր, որ  երեքշաբթի օրը Կատարով պետք է ժամաներ Իրան։ ԱՄՆ պաշտոնյան հաստատել է, որ չվերթի նախապատրաստական ​​աշխատանքները վերջնական փուլում են։

Արտաքսվածների ինքնությունը և Միացյալ Նահանգներ նրանց արտագաղթի պատճառները մնում են անհայտ։ Մի պաշտոնյա նշել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը համակարգել է արտաքսվածների վերադարձը, և որ նրանց երաշխավորվել է անվտանգություն և ազատություն իրենց հայրենիքում։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ շատերը հիասթափված էին, իսկ ոմանք՝ նույնիսկ վախեցած։

Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ այս արտաքսումը Միացյալ Նահանգների և Իրանի կառավարության միջև համագործակցության հազվագյուտ օրինակ էր և երկու երկրների միջև ամիսներ տևած բանակցությունների գագաթնակետը։

Ինչպես գրում է The New York Times-ը՝ այս արտաքսումը Թրամփի վարչակազմի ամենաակնառու փորձերից մեկն է՝ երկրից վտարելու միգրանտներին՝ անկախ նրանից, թե մարդու իրավունքների ինչ խախտումների կարող են բախվել իրենց երկրում: Այս տարվա սկզբին ԱՄՆ-ն մի խումբ իրանցիների, որոնցից շատերը քրիստոնյա էին և կարող էին  հալածանքների  ենթարկվել իրենց հայրենի երկրում, արտաքսել էր  Կոստա Ռիկա և Պանամա:

Երկար ժամանակ Միացյալ Նահանգները դժվարությունների էր  ախվում միգրանտներին Իրանի նման երկրներ արտաքսելու հարցում՝ կանոնավոր դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության և ճանապարհորդական փաստաթղթերի ստացման հետ կապված խնդիրների պատճառով։

Սա ԱՄՆ իշխանություններին ստիպել է կամ ամիսներով պահել միգրանտներին պահման կենտրոններում, կամ ազատ արձակել նրանց ԱՄՆ տարածքում։ 2024 թվականին ԱՄՆ-ն մի քանի առևտրային չվերթներով Իրան է արտաքսել երկու տասնյակից մի փոքր ավելի մարդկանց՝ վերջին տարիներին ռեկորդային թիվ։

Երկու իրանցի պաշտոնյաների խոսքով՝ արտաքսվածների թվում եղել են տղամարդիկ և կանայք, այդ թվում՝ ամուսնացած զույգեր։ Ոմանք համաձայնվել են կամավոր հեռանալ ամիսներ  պահման վայրերում մնալուց հետո,  իսկ մյուսները՝ ոչ։ Պաշտոնյաները նշել են, որ գրեթե բոլոր դեպքերում ապաստանի դիմումները մերժվել են։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի