ԵՄ-ն Կիևին 2 միլիարդ եվրո կհատկացնի ԱԹՍ-ների արտադրության համար․ ֆոն դեր Լեյեն

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ուկրաինային տրամադրվող փոխհատուցման վարկի մի մասը, որը երաշխավորվում է սառեցված ռուսական ակտիվներով, կօգտագործվի Եվրոպայում պաշտպանական գնումների համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մեզ անհրաժեշտ է ավելի կառուցվածքային լուծում [Ուկրաինային] ռազմական աջակցության համար։ Ահա թե ինչու ես առաջ եմ քաշել սառեցված ռուսական ակտիվների վրա հիմնված փոխհատուցման վարկի գաղափարը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նա բացատրել է, որ վարկը չի տրամադրվի միանվագ, այլ տրանշերով և որոշակի պայմաններով։

«Մենք կամրապնդենք մեր պաշտպանական արդյունաբերությունը՝ ապահովելով, որ վարկի մի մասն օգտագործվի Եվրոպայում ռազմական գնումների համար և եվրոպական մասնակցությամբ»,- ասել է  ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով՝ ռուսական ակտիվների առգրավում չի նախատեսվում. Ուկրաինան պետք է վերադարձնի վարկը, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում։

Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ նա նաև հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը համաձայնության է եկել Ուկրաինայի հետ՝ ԱԹՍ-ների արտադրության համար 2 միլիարդ եվրո հատկացնելու վերաբերյալ։

«Եթե մենք շարունակենք հավատալ, որ Ուկրաինան մեր պաշտպանության առաջին գիծն է, մենք պետք է մեծացնենք Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Հետևաբար, մենք կոնկրետ համաձայնության ենք եկել Ուկրաինայի հետ, որ առայժմ անօդաչու թռչող սարքերի վրա կծախսվի ընդամենը 2 միլիարդ եվրո»,- նշել է ֆոն դեր Լեյենը։

Ֆինանսավորումը պետք է օգնի Ուկրաինային ամրապնդել սեփական պաշտպանական կարողությունները՝ միաժամանակ զարգացնելով Եվրամիության համար օգտակար բարձր տեխնոլոգիաներ։ Դա թույլ կտա Ուկրաինային ընդլայնվել և օգտագործել իր ողջ ներուժը։ Եվ, իհարկե, դա նաև թույլ կտա ԵՄ-ին օգուտ ստանալ այդ  տեխնոլոգիայից, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի