Ինդոնեզիայի Ճավա կղզում դպրոց է փլուզվել․ կան զոհեր ու վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ինդոնեզիայի Արևելյան Ճավա կղզում  գիշերօթիկ դպրոցի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն մեկ երեխա, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իշխանությունները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, գրում է Euronews-ը։

Ավելի քան 30 երեխա մնում է շենքի փլատակներում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները, ոստիկանությունը և զինվորականները փրկարարական աշխատանքներ են իրականացնում։ Նրանք հիմնականում ձեռքով են մաքրում փլատակները՝ խուսափելու համար բետոնի մեջ մնացած երեխաներին վնասելուց։

Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են,  որ «տուժածների ընդհանուր թիվը 102 է, 99-ը՝ ողջ  մնացածներն են, 3-ը՝ զոհվել են»։ Փրկարարները դեռևս որոնում են 38 մարդու։

«Մենք թթվածին և ջուր ենք մատակարարում փլատակներում մնացածներին, պահում նրանց մեջ կյանքը, մինչ փորձում ենք դուրս հանել նրանց», – ասել է Նանանգ Սիգիտը, որը ղեկավարում է փրկարարական գործողությունը։

Պաշտոնյաները հաստատել են առնվազն 3 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին տեղեկությունը, որոնցից շատերը 12-ից 18 տարեկան տղաներ են: Փրկարարները հայտնել են, որ 38 մարդ դեռևս անհետ կորած է համարվում:

Մի քանի դպրոցականներ արդեն դուրս են բերվել։ Աշխատանքները դանդաղ են ընթանում՝ շենքի հետագա փլուզման մտավախությունների պատճառով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ դպրոցի փլուզումը պայմանավորված է լրացուցիչ հարկերի կառուցմամբ, որի պատճառով շենքի կառուցվածքը չի կարողացել տանել ավելացված ծանրությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի