YouTube-ը 24.5 միլիոն դոլար կվճարի Թրամփին նրա օգտահաշիվն արգելափակելու գործով

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

YouTube-ը համաձայնել է վճարել 24.5 միլիոն դոլար դատական ​​​​հայցի շրջանակում, որը վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշվի արգելափակմանը 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի անկարգություններից հետո, գրում է CNBC-ն։

Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի կողմից ներկայացված դիմումի մեջ նշվում է, որ համաձայնագիրը «չի կարող համարվել պատասխանատվության կամ մեղքի ընդունում» պատասխանողների կամ դրանց հետ կապված կողմերի անունից։

Թրամփը դատի  էր տվել YouTube-ին, Facebook-ին և Twitter-ին 2021 թվականի կեսերին, այն բանից հետո, երբ ընկերությունները կասեցրել էին  նրա օգտահաշիվները իրենց հարթակներում՝ բռնության հրահրման հետ կապված մտահոգությունների պատճառով։

Նոյեմբերին Թրամփի երկրորդ ժամկետը ստանձնելուց և հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր, տեխնոլոգիական ընկերությունները կարգավորում են իրենց վեճերը ԱՄՆ նախագահի հետ: Facebook-ի մայր Meta ընկերությունը հունվարին հայտարարել էր, որ կվճարի 25 միլիոն դոլար՝ Թրամփի հետ իր դատական ​​​​հայցը կարգավորելու համար: Հաջորդ ամիս Իլոն Մասկի X-ը, նախկինում Twitter-ը, համաձայնել էր  կարգավորել Թրամփի հետ կապված իր գործը մոտավորապես 10 միլիոն դոլարով:

Օգոստոսին մի քանի դեմոկրատ սենատորներ, այդ թվում՝ Մասաչուսեթսից Էլիզաբեթ Ուորենը, նամակ էին ուղարկել Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային և YouTube-ի գործադիր տնօրեն Նիլ Մոհանին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը նախագահի հետ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ։

Նամակում սենատորները նշել են, որ մտահոգված են, որ նման գործողությունը կլինի «փոխադարձ համաձայնության» մի մաս՝ խուսափելու դաշնային մրցակցության, սպառողների պաշտպանության և աշխատանքային օրենքների խախտման համար լիակատար պատասխանատվությունից, հանգամանքներ, որոնք կարող են հանգեցնել ընկերության կողմից դաշնային կաշառակերության օրենքների խախտմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի