Սումիում ռուսական զորքերի հարվածի հետևանքով երկու փոքր երեխաներով մի ամբողջ ընտանիք է զոհվել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Սումիի մարզի Կրասնոպոլսկի շրջանի Չերնետչինա գյուղի բնակելի տանը, փոխանցում է Current time-ը։

Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է, որ տանն ապրում էր ամուսնական զույգ՝ երկու փոքր երեխաների հետ։ Հարվածից հետո նրանցից ոչ մեկը ողջ չի մնացել. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ծնողների և նրանց վեց ու չորս տարեկան որդիների մարմինները։

«Սա սարսափելի և անդառնալի կորուստ է ամբողջ համայնքի և տարածաշրջանի համար։ Այս ընտանիքի մահը Չերնետչինայում ողբերգություն է, որը մենք երբեք չենք մոռանա կամ չենք ներելու»,- նշել է նա։

Ուկրաինայի Սումիի մարզը սահմանակից է Ռուսաստանին և պարբերաբար ենթարկվում է ռուսական բանակի հարձակումներին։ Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպիի շրջանի գյուղերից մեկի բնակելի թաղամասին՝ վիրավորելով մեկ մարդու։

Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները նման հարվածները որակում են որպես ՌԴ-ի կողմից իրականացված ռազմական հանցագործություն։ Մինչդեռ Ռուսաստանի ղեկավարությունը հերքում է, որ իր բանակը դիտավորյալ թիրախավորում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությանը լայնածավալ պատերազմի ընթացքում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի  ամենօրյա հաշվետվության համաձայն՝ ՀՕՊ միջոցներին հաջողվել է խոցել 46 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի