Բաքվի դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում, իբր, ՀՀ ԶՈՒ-ի կողմից մարդասիրական իրավունքի խախտման փաստաթղթեր են ուսումնասիրվել

Լուրեր

01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, այսպես կոչված,«տուժողների» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքին աջակցող դատախազները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավարությունը շարունակվել է քրեական գործերով փաստաթղթերի ընթերցմամբ։ Հրապարակված փաստաթղթերից մեկը վերաբերվել է 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ, իբր, քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու միջադեպերին։

Փաստաթղթերից մեկում նշվում էր, թե, իբր, «2017 թվականին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և ազգային, ռասայական կամ կրոնական ատելությունից կամ թշնամանքից դրդված, 73 մմ հակատանկային ականանետներ են արձակել Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի վրա։ Արդյունքում, 1966 թվականին ծնված Սահիբա Ալլահվերդիևան և 2016 թվականին ծնված նրա թոռնուհի Զահրա Գուլիևան մահացել են բեկորային վերքերից»։

Նաև ուսումնասիրվել են  ականի պայթյունի հետևանքով մի շարք անձանց մահվան փաստերի վերաբերյալ փաստաթղթերը, ներկայացվել են լուսանկարներ։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի