Ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ Թրամփի ուղի. Մհեր Գրիգորյանը հակադարձել է Ադրբեջանի վարչապետին

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հեռավար մասնակցելով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին, ի պատասխան Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթի, հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։

«Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին նիստի կազմակերպման համար։

ՀՀ փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, և այս համատեքստում ընդգծել է կոոպերացիայի ամրապնդմանը, տնտեսությունների արդիականացմանը և նորարարությունների ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի ժամանակին ընդունման անհրաժեշտությունը և կարևորությունը։

Փոխվարչապետն իր ելույթում նշել է նաև, որ կայուն և համապարփակ տնտեսական զարգացումն անհնար է առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման և արդյունավետ տրանսպորտային ու հաղորդակցության լոգիստիկայի հաստատման։

«Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին», – նշել է փոխվարչապետը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։

Ելույթի վերջում Մհեր Գրիգորյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ԱՊՀ շրջանակներում կառուցողական գործընկերության հետագա ամրապնդումը՝ խոստումնալից և փոխշահավետ նախագծերի իրականացման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։