Ժողովրդավարություն, կրթություն և խաղաղություն. նախագահի հանդիպումը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գլխավոր քարտուղարի հետ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ ընդգծելով, որ հիմնադրամը մեծապես արժևորում է Հայաստանի հետ ձևավորված հաջող համագործակցությունը և պատրաստ է շարունակել համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։

«Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Հայաստանում արդեն շուրջ երեք տասնամյակ իրականացվող ծրագրերը, որոնք նշանակալի դեր են ունեցել երկրի ժողովրդավարական գործընթացների խորացման, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սաբինե Ֆենդրիխը նշել է, որ հիմնադրամը մեծապես արժևորում է Հայաստանի հետ ձևավորված հաջող համագործակցությունը և պատրաստ է շարունակել համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և կրթության ոլորտների առաջխաղացմանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է կրթական ծրագրերի շարունակական իրականացումը, երիտասարդ սերնդի շրջանում ժողովրդավարական արժեքների սերմանումը և դրանց լայն տարածումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ստեղծված նոր իրողություններին։ Կարևորվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, դրա հնարավոր դրական ազդեցությունը տնտեսական զարգացման, համագործակցության ընդլայնման և ժողովրդավարական գործընթացների ամրապնդման վրա»,- ասված է հաղորդագրությունում։