Մոլդովայի իշխող կուսակցությունը պատրաստ է դաշինքի միայն եվրոպամետ ուժերի հետ․ Մայա Սանդու

Լուրեր

10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
Բոլորը

Մոլդովայի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը պատրաստ է դաշինքի միայն եվրոպամետ ուժերի հետ։ Այդ մասին հայտարարել է կուսակցության հիմնադիրն ու Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն։

«Միայն այն մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են եվրոպական արժեքներին, կարող են ձևավորել եվրոպամետ մեծամասնություն հաջորդ խորհրդարանում, և միայն այդպես մենք կկարողանանք առաջ շարժվել», – հայտարարել է Սանդուն։

Նրա ուղերձը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում։

Հիշեցնենք՝ այսօր Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ Տասնյակ հազարավոր մոլդովացիներ, ովքեր ապրում են արտերկրում՝ հիմնականում ԵՄ-ում, նույնպես կարող են մասնակցել քվեարկությանը։ Երկրի տարածքում ընտրական տեղամասերը բաց են առավոտյան 07:00-ից մինչև երեկոյան 22:00 (երևանյան ժամանակով)։ Առաջին նշանակալի արդյունքները սպասվում են միայն երկուշաբթի օրը։

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակել է մոտ 2 շաբաթ ուշացումով՝ մի շարք քաղաքական ուժերի գրանցումը մերժելու հետ կապված դատական վեճերի պատճառով։ Սկզբնական շրջանում ընտրություններին մասնակցելու իրավունք ստացել էին 23 միավոր՝ չորս ընտրական դաշինք, 15 կուսակցություն և չորս անկախ թեկնածու։ Սակայն, ինչպես կանխատեսում են տարբեր ուղղվածությամբ հարցումները, խորհրդարան կարող են անցնել ընդամենը չորս քաղաքական ուժ։