Անգլերենի ավելի քան 1500 ուսուցիչ մասնակցել է Բրիտանական խորհրդի հետ համատեղ ծրագրին. ԿԳՄՍՆ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ամփոփվել է ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Ուսուցիչների առցանց համայնք» (Online Teacher Community) քառամյա ծրագիրը, որն ուղղված էր անգլերեն դասավանդող ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը։
Ծրագրին, որն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են անգլերենի ավելի քան 1500 ուսուցիչ ու 200-ից ավելի ուսանող։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ամփոփիչ միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա աննախադեպ է համարել ծրագիրը նախևառաջ տևողության առումով, որի ընթացքում բազմապատիկ ջանք է ներդրվել:

«Ուսուցչի մասնագիտական զարգացումն այսօրվա հանրակրթական դպրոցի համար որոշիչ ազդեցություն ունի։ Մի կողմից հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը՝ բովանդակային և մեթոդական փոփոխությամբ, մյուս կողմից գիտության և տեխնոլոգիաների արագ տեմպով զարգացումն ուղիղ անդրադարձ են ունենում դպրոցի վրա՝ ուսուցչի առաջ խնդիր դնելով համապատասխանել ժամանակակից կրթական համակարգի պահանջներին։ Այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում թե՛ պետության կողմից, թե՛ գործընկերների հետ համագործակցությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Նա առանձնակի շեշտադրել է, որ մասնագիտական զարգացման շատ կարևոր բաղադրիչ է մասնագիտական համայնքի ձևավորումը, ինչը նպաստում է խնդիրներն ու հաջողությունները արձանագրելուն, միասնաբար լուծումներ գտնելուն։

«Հատկապես կարևորում ենք մեր սովորողների օտար լեզվի, այս դեպքում՝ անգլերենի ուսուցումը, ինչը դուռ է դեպի մեծ ճանապարհներ։ Սա այն բացառիկ հաջողված ծրագրերից մեկն է, որի շրջանակում տարբեր կողմեր տևական ժամանակ համագործակցել են՝ ապահովելով բարձր արդյունավետություն։ Ծրագրի մասնակցայնությունը խոսում է այն մասին, որ մենք կարևորում ենք թե՛ արդեն գործող մասնագետների, թե՛ որպես մասնագետ նոր կայացողների մասնագիտական ներուժի խթանումը միջազգային չափանիշների համատեքստում»,- եզրափակել է նախարարի տեղակալը՝ մասնակիցներին մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ։