Հստակ չէ՝ Փաշինյանը գեղագիտական ինչ խնդիրներ է առաջ բերում, որն է «Իրական Հայաստանը». Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Հստակ բացատրություն, թե որն է իրական Հայաստանի տարածքը, որոնք են այդ գեղագիտության բաղադրիչներն ու հատկանիշները, ինչ վեկտորներով պետք է այդ գեղագիտությունը կայացվի. այս հարցերի պատասխանը փաստաթուղթը չի տալիս: Ուղղակի տեղեկացնում է, որ կերտելու ենք «Նոր Իրական Հայաստան», որն անհրաժեշտություն ունի նոր գեղագիտության, մինչդեռ պատմական ընթացքը, որը բխելու է այս որոշումից, կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար,-Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին` անդրադառնալով կառավարության կողմից e-draft հարթակում հանրային քննարկման դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու որոշման նախագծին:

Նրա խոսքով` իշխանությունը պետք է առաջարկի` ինչ արժեքներ է որդեգրում և ինչ արժեքներից`հրաժարվում. «Մենք տեսնում ենք, որ գեղագիտության այն բաղադրիչները, որոնք ձևավորվել էին վերջին երեսուն տարիներին, որդեգրված են, օրինակ` երաժշտության մակարդակով: Այն մարդկանց, որոնք արժևորվել էին նախկինների կողմից, ճաշարաններից ու ռեստորաններից առաջ էին բերվել ու ներկայացվել որպես վաստակ ունեցող արվեստագետներ, այսօր տեսնում ենք փաշինյանական խրախճանքներին, որևէ փոփոխություն գեղագիտական իմաստով ես չեմ տեսնում»:

Կոմպոզիտորը շեշտում է` առաջ բերվում գեղագիտության նոր կոնցեպտի ձևավորման անհրաժեշտություն, սակայն չի հստակեցվում` մշակութային ինչ ռեսուրսներով, ասում է` Փաշինյանը գեներացնում է մի մոտեցում, որը հիմնված է հրաժարումների վրա. «Ուզում եմ հասկանալ`ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ առաջ է բերում գեղագիտական խնդիրները, նա պետք է բացատրի և սահմանումները տա, որպեսզի ես`որպես արվեստագետ, ստեղծագործող, որը ծնվել է մշակութային այս իրականության մեջ, իմ անելիքները հասկանամ: Ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո´չ Քոչարյանի, ո´չ Սարգսյանի օրոք մշակույթի նախարարությունը նման բանաձևումներ չէր տալիս, ինքնակամ որոշումներ էր կայացնում: Հիմա մենք ունենք հստակ փաստաթուղթ, որն ինձ շատ է օգնելու: Հավելող փաստաթղթերի մեջ ակնկալում եմ տեսնել` այն ամենն, ինչին նվիրվել էի տասնամյակների ընթացքում, կհապատասխանի՞ «Իրական Հայաստանի» գեղագիտությանը, թե ոչ: Դա ինձ և շատ այլ արվեստագետների կօգնի հրաժարվել իլյուզիաներից»:

Վահան Արծրունին խոսում է նաև օրեր առաջ «Ցանկապատ» ներկայացումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դերասանների միջև կայացած քննարկման մասին. «Ես հասկանում եմ, որ սա գրաքննության սկիզբն է: «Իրական Հայաստանի» նոր գեղագիտության ընդունման պրոցեսին կաջակցեն չինովնիկները, ամբողջ ապարատը կվերահսկի ընդհանուր դաշտը և հատկապես պետական համակարգի արվեստագետների գործունեությունը կհամապատասխանեցնի իրենց տեսլականին. կտեսնենք աղետալի հետևանքներ: Չինովնիկներից շատերը չեն կարողանա բովանդակային մոտենալ խնդրին. իրենք պարտավոր կլինեն իրականացնել որոշակի քաղաքականություն»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան