Վահագն Խաչատուրյանն այցելել է Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցի
Քաղաքականություն
26.09.2025 | 23:28
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը ծանոթացել է եկեղեցու հիմնադրման և գործունեության պատմությանը, ապա զրուցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
