Արևմուտքը պետք է միավորվի Ռուսաստանի դեմ. Լեհաստանի ԱԱԲ ղեկավար

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

Արևմուտքը պետք է միավորվի Ռուսաստանի դեմ: Վարշավայում մեկնարկած Անվտանգության հարցերով ֆորումի ընթացքում այս մասին հայտարարել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի (ԱԱԲ) ղեկավար Պավել Սոլոխը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ Մոսկվան «փորձում է խախտել համաշխարհային կարգն ու համաշխարհային անվտանգությունը»:
«Ռուսաստանը ռազմավարական մարտահրավեր է անվտանգությանը: Ոչ միայն Լեհաստանի և տարածաշրջանի, այլև ամբողջ մայրցամաքի: Մեր միասնությունն առավել, քան երբևէ կարևոր է: Ոչ միայն ՆԱՏՕ-ի շրջանակում, այլ ամբողջ արևմտյան հանրության: Մեր պատասխանը պետք է համակարգված լինի»,- ասել է Սոլոխը:

ԱԱԲ ղեկավարը Լեհաստանում ՆԱՏՕ-ի մշտական բազայի հնարավոր տեղակայումն «ամբողջ տարածաշրջանի անվտանգության մեջ ներդրում» է կոչել:
Վերջին շրջանում Լեհաստանում ակտիվորեն շրջանառվում է Ռուսաստանից սպասվող ռազմական վտանգի թեման: Այս կապակցությամբ ծրագրվում է կտրուկ ավելացնել լեհական բանակի թիվը, Լեհաստանում ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակ և ԱՄՆ-ի զրահատանկային բրիգադ տեղակայել:

Արձագանքելով սրան՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ՆԱՏՕ-ն օգտվում է առիթից՝ Ռուսաստանի սահմաններին մոտ ավելի շատ տեխնիկա և զինվորականների տեղակայելու համար: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարել է, որ Լեհաստանի տարածքում ամերիկյան զինվորականների տեղակայումը չի նպաստի տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը և Մոսկվային կստիպի պատասխան քայլեր ձեռնարկել:
«Այս պայմաններում մենք ստիպված կլինենք պատրաստ լինեն չեզոքացնել բոլոր ուղղություններով հնարավոր ռազմական սպառնալիքները»,- ասել է Շոյգուն: