Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անցկացվելիք ԼԳԲՏ ֆորումի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է նրա տեսակետը Հայաստանում անցկացվելիք ԼԳԲՏ ֆորումի վերաբերյալ։

Պատգամավորի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանձնարարել է ճշտել, թե դա ի՞նչ միջոցառում է, ո՞վ է կազմակերպում և ի՞նչ նպատակով։

«Մենք ընդունո՞ւմ ենք, որ Հայաստանում կամ աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, որոնք ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում։ Եթե ընդունում ենք՝ ի՞նչ ենք անում, ի՞նչ վերաբերմունք ենք ցուցաբերում։ Սովետական միության ժամանակ, օրինակ, կար հստակ դիրքորոշում․ եթե կային նման մարդիկ, նրանց կալանավորում էին, դրանից առաջ կախաղան էին հանում, գնդակահարում էին և այլն։ Ես, անկեղծ ասեմ, մեր Կառավարության համար որքան քիչ այդ թեման շոշափվի, այնքան լավ, որովհետև դա գլխացավանք ա։ Հիմա եկեք որոշենք․ մենք Քրեական օրենսգրքում հոդվա՞ծ ենք ավելացնում, Հայաստանից հանո՞ւմ ենք նրանց դուրս, թե՞ ասում ենք՝ քարոզչություն մի տարեք ձեր համայնքը ընդլայնելու և ուրիշներին ներգրավելու համար»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ եթե ոչ իր Կառավարությունը, ապա տասը կամ քսան տարի հետո լինելու է մի Կառավարություն, որն առերեսվելու է այս խնդրի հետ։

«Եվ այդ Կառավարությունը պետք է որոշում կայացնի․ տանկերը հանում՝ տրորում է նրանց, թե՞ ճանաչում է այդ մարդկանց գոյությունը ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։