Ռուսական զորքերը Խերսոնի վրա շուրջ 15 ավիառումբ են նետել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՌԴ զորքերը սեպտեմբերի 26-ի առավոտյան մեկ ժամվա ընթացքում շուրջ 15 ավիառումբ են նետել Խերսոնի վրա։ Այս մասին հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը, փոխանցում է Current time-ը։

«Հարվածների արդյունքում վնասվել են վարչական շենքը և ինը մասնավոր տներ։ Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան»,- գրել է նա։

Սումի քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Կրիվոշենկոն էլ հայտնել է Ստեցկի Ստարոստինսկի շրջանի բնակելի թաղամասի վրա հարձակման մասին: Նա ասել է, որ վնասվել են բնակելի շենքեր, հնարավոր են էլեկտրաէներգիայի և գազի խափանումներ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ սեպտեմբերի լույս 26-ի գիշերը ռուսական բանակը Ուկրաինայի վրա 154 անօդաչու թռչող սարք է արձակել։ Ժամը 7:30-ի դրությամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հյուսիսում, հարավում, արևելքում և կենտրոնում խոցել են 128 անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ 9 վայրերում գրանցվել է 26 անօդաչու թռչող սարքերի հարված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի