Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:21-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով սարալանջից իջեցրել (մոտ 100 մետր) և մոտեցրել են մոտեցրել անձնական ավտոմեքենային։