ՀԷՑ-ի կողմից ենթակա մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքներով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Լուրեր

28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից ենթակա մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքներով նախաձեռնվել են քրեական վարույթներ: Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից:

«Ս.թ.-ի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացված ստուգումների արդյունքում՝ Ընկերության մի շարք մասնաճյուղերում հայտնաբերվել են առերևույթ հանրորեն վտանգավոր արարքների հատկանիշներ պարունակող մի շարք դեպքեր, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, մասնավորապես՝

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Գեղամա» մասնաճյուղի «Սևան» էլ. ցանցի սպասարկման տարածքում բյուջետային սպառողների էլ.էներգիայի ծախսը հաշվառող առևտրային հաշվառքի սարքերի ճշտության վերաբերյալ Ընկերության հաշվառման բազա մուտքագրված տվյալների հիման վրա թվով 130 առևտրային հաշվիչների դեպքում հայտնաբերվել են ընդհանուր 22.850 կՎտ.ժ հավելագրումներ:

Ս.թ.-ի օգոստոսի 29-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

2025թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Գեղամա» մասնաճյուղի՝ «Մարտունի» էլ. ցանցի, «Արաքս» մասնաճյուղի՝ «Արարատ», «Մասիս», «Արտաշատ» էլ. ցանցերի, «Ղարս» մասնաճյուղի՝ «Գյումրի», «Արթիկ» և «Անի» էլ. ցանցերի սպասարկման տարածքներում արձանագրվել են ընդհանուր 84.297 կՎտ.ժ հավելագրումներ և 11.160 կՎտ.ժ արևային արտադրանքի թերգրանցումներ կատարելու դեպքեր:

Ս.թ.-ի օգոստոսի 29-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Ս.թ. Սեպտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Մասիս» էլ. ցանցում համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացված ստուգման մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ համապատասխան աշխատակիցները չեն կատարել տնտեսավարող սուբյեկտի կողմից ստացված գրության հիման վրա «ՀԷՑ» ՓԲԸ-ին ներկայացված պահանջը՝ օրենքով նախատեսված կարգով դադարեցնել մեկ այլ տնտեսավարող սուբյեկտի էլեկտրամատակարարումը, ինչի հետևանքով առաջացել է 15.406.120 ՀՀ դրամի պարտք:

Բացի այդ, նույն էլ. ցանցի իրավասության տարածքում «ՀԷՑ» ՓԲ Ընկերության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ թվով 7 էլ. հաշվիչների վրա չեն արտացոլվել ցուցմունքները, իսկ թվով 2 հաշվիչների դեպքում սխալ տվյալներ են մուտքագրվել ACBs բազա:
Ինչպես նաև, թվով 4 հաշվիչների վերծանման արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր 7934 կվտ.ժ հավելագրումներ կատարելու դեպքեր:

Ս.թ.-ի սեպտեմբերի 12-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են հավելագրումներ և թերգրանցումներ կատարելու դեպքեր, մասնավորապես՝ թվով 15 այրված կամ այլ կերպ վնասված հաշվիչների վերծանմամբ հայտնաբերվել են ընդհանուր 180 կվտ.ժ թերգրանցում և 19.722 կվտ.ժ հավելագրում կատարելու դեպքեր:

Բացի այդ պարզվել է, որ մասնաճյուղի տրանսպորտային ծառայության ենթակա տեխնիկայի և մեքենաների վերանորոգման և սպասարկման համար ս.թ.-ի հունիս-հուլիս ամիսներին գոյացել է շուրջ 13.500.000 միլիոն ՀՀ դրամի պարտք, որի մեծ մասը առաջացել է «ՀԷՑ» ՓԲ Ընկերությանը պատկանող տեխնիկան՝ «Դեբեդ» մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած կապալառու կազմակերպության կարիքների համար ծառայեցնելու հետևանքով:

Ս.թ.-ի սեպտեմբերի 18-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Գեղամա» մասնաճյուղում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2024թ.-ի Դեկտեմբերից 2025թ.-ի օգոստոս ամիսների ընթացքում Ընկերությանը պատկանող հորատող մեքենա-մեխանիզմները հիմնականում ծառայեցվել են մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած կապալառու կազմակերպությունների կարիքների համար, ինչի արդյունքում դրանց սպասարկման և վերանորոգման համար գոյացել է 10.530.000 ՀՀ դրամի ծախս, այնինչ կատարված վերլուծությամբ՝ արդյունավետ կառավարման արդյունքում նշված աշխատանքները հնարավոր կլիներ կատարել 180.000-240.000 ՀՀ դրամի սահմաններում:

Ս.թ.-ի սեպտեմբերի 19-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Աղստև» մասնաճյուղում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ընկերության բազմաթիվ աշխատողներ, իրենց լիազորությունները կատարելու փոխարեն, Ընկերությունում սահմանված աշխատաժամանակի հաշվին աշխատանքներ են իրականացրել մասնաճյուղի սպասարկման տարածքում գործունեություն ծավալած կապալառու կազմակերպությունների կարիքների համար, սակայն վարձատրվել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից, որի արդյունքում Ընկերությունը կրել է նյութական վնաս:

Ս.թ.-ի սեպտեմբերի 25-ին հայտնաբերված խախտումների մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասված է հաղորդագրությունում: