Թուրքիայի ընդդիմությունը հայտնել է՝ ով կլինի նախագահի իրենց թեկնածուն, եթե Ստամբուլի քաղաքապետը չկարողանա առաջադրվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ Անկարայի քաղաքապետարանի «համերգի» հետաքննության հետ կապված վերջին գործողությունները քաղաքական դրդապատճառներ ունեն՝ նպատակ ունենալով խաթարել քաղաքապետ Մանսուր Յավաշին և CHP-ին։ Նա նշել է, որ Յավաշը ներկայում հարցումներում առաջատար է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Եթե Էքրեմ Իմամօղլուն նախագահի թեկնածու չէ կամ չի կարող լինել, Յավաշն ամենաուժեղ այլընտրանքն է»,- հայտարարել  է նա, փոխանցում է Turkiye Today-ը։

Օզելը նշել է, որ CHP-ն տեղյակ է դատական ​​​​գործընթացների խիստ քաղաքականացման մասին՝ պնդելով, որ կուսակցությունն ունի դատական ​​​​խախտումների վերաբերյալ էական ապացույցներ:

«Մենք դրանց մի մասը ներկայացրել ենք Բարձրագույն ընտրական խորհրդին (YSK): Մենք չենք սպասում դատվելուն. մենք սպասում ենք պատասխանատվության ենթարկելու մեղադրական եզրակացությունը կազմածներին»,- հայտարարել է նա։

Օզելը նաև ընդգծել է, որ Ստամբուլում և Անկարայում հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված չեն իրական խախտումների բացահայտմանը: Հաշվեքննիչ դատարանի և ներքին տեսուչների կողմից նախորդ աուդիտները հաստատել են, որ քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում որևէ խախտում չի հայտնաբերվել:

Մեկնաբանելով կուսակցական հարցումները՝ Օզելը նշել է, որ վերջին հարցումները ցույց են տալիս, որ մեծանում է CHP-ի առավելությունը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) նկատմամբ։

«Եթե մարդիկ իսկապես հավատային, որ այս գործընթացներն օրինական են, կուսակցությունը դժվարություններ կունենար։ Քաղաքացիներն աջակցում են CHP-ին, քանի որ հարձակումները համարում են անարդար։ Բոլոր սոցհարցումները հաստատում են այս միտումը»,- հայտարարել է նա։

Հավելենք, որ օրերս Անկարայի քաղաքապետարանում 2021-2024 թվականներին համերգների ծախսերի հետ կապված կոռուպցիոն հետաքննության շրջանակում 13 մարդ էր ձերբակալվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի