Անհայտ կորած անձանց խնդիրը խորապես մարդասիրական ճգնաժամ է. ՀՀ ԱԳ փոխնախարար

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Անհայտ կորած անձինք զինված հակամարտություններում․ պատասխանների որոնման խթանումը» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ անհայտ կորած անձանց խնդիրը խորապես մարդասիրական ճգնաժամ է, որը հազարավոր ընտանիքների թողնում է անորոշության և տառապանքի մեջ։ Ընդգծել է, որ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքը հիմնարար է և պետք է ապահովվի ամենայն հրատապությամբ ու կարեկցանքով։ Հավելել է, որ քաղաքական նկատառումները չպետք է ստվերեն խնդրի մարդասիրական բնույթը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է անհայտ կորած անձանց խնդրի հասցերագրման գործում միջազգային գործընկերների հետ առկա համագործակցությունը և ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում կարևորվել է մասնագիտացված կառույցների հետ փորձառության և տեղեկության փոխանակումը՝ ուղղված անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացների խթանմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի՝ անհայտ կորած և բռնի անհետացած անձանց խնդիրների հասցեագրման նպատակով ներառված դրույթներին՝ շեշտելով ճակատագրերի բացահայտման, մնացորդների որոնման և արդարության հաստատման հարցում համատեղ պատասխանատվության ընկալման և այս խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցային մոտեցման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է հարցի հրատապությունը և նշել, որ մարդասիրական խնդիրների հասցեագրումը՝ որպես առաջնահերթություն, կարող է հարթել հաշտեցմանը, արդարությանը և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը տանող ուղին»,- ասված է հաղորդագրությունում։