Կրեմլի հետ կապված մոլդովացի միլիարդատեր Վլադիմիր Պլախոտնյուկը Հունաստանից արտահանձնվել է Մոլդովային

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Մոլդովական լվացքատան» կազմակերպիչ, միլիարդատեր, Մոլդովայի Դեմոկրատական ​​կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկն այսօր Աթենքից տեղափոխվել է Քիշնև։ Մոլդովայի արդարադատության նախարար Վերոնիկա Միխայլով-Մորարուն հայտարարել է, որ նրան անմիջապես կտեղափոխեն թիվ 13 բանտի մենախուց, գրում է The Insider-ը։

Պլախոտնյուկը ձերբակալվել էր հուլիսի 22-ին Աթենքի օդանավակայանում՝ Դուբայ թռչելու փորձի ժամանակ։ Նրանից առգրավվել է քսանմեկ անձնագիր և անձը հաստատող քարտ, որոնք, ենթադրաբար, տրամադրվել են Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Իրաքի և Վանուատուի իշխանությունների կողմից։ Նախկին պատգամավոր Կոնստանտին Ցուտուն նույնպես ձերբակալվել է հինգ կեղծ փաստաթղթերով։

Մոլդովայի դատախազությունը Պլախոտնյուկին մեղադրանք է առաջադրել երեք դրվագով, այդ թվում՝ 2014 թվականին երկրի բանկային համակարգից 1 միլիարդ դոլարի հափշտակության համար։ Հետաքննության տվյալներով՝ նա Իլան Շորի ընկերությունների միջոցով ստացել է 39 միլիոն դոլար և 3,5 միլիոն եվրո։ 2025 թվականի փետրվարին Ինտերպոլը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։

The Insider-ը պարզել էր, որերկրից փախուստի դիմելուց հետո Պլախոտնյուկը բազմիցս այցելել է Մոսկվա՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր, և բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ։ Կրեմլը փորձում էր ապահովել Մոլդովայի ամենահարուստ մարդու աջակցությունը ընտրություններից առաջ։ Նրա վերջին այցը Մոսկվա տեղի է ունեցել 2025 թվականի գարնանը։

Պլախոտնյուկի դեմ Ռուսաստանում նույնպես գործեր են հարուցվել՝ պաշտոնապես հանցավոր կազմակերպություն ստեղծելու, թմրանյութերի մաքսանենգության և փողերի լվացման համար։ Սակայն Մոլդովայի իշխանությունները կարծում են, որ Մոսկվան այս գործերն օգտագործում է որպես Կրեմլի կողմից հովանավորվող օլիգարխներին պաշտպանելու գործիք։

Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Պլախոտնյուկը կալանավորվել է 30 օրով՝ նախկինում տրված չորս դատական ​​որոշումների հիման վրա։ Նա դեռևս չի հարցաքննվել, քանի որ, ըստ ընթացակարգի, կարող է ցուցմունք տալ միայն մեղադրանքներին պաշտոնապես ծանոթանալուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի