ՀԷՑ-ի պաշտոնյան 8 տարում ստացել է շուրջ 400 մլն դրամ աշխատավարձ. Ռոմանոս Պետրոսյանը թվեր է ներկայացրել

Լուրեր

02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀԷՑ» ՓԲ ընկերության նախկին տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող՝ նախագահը) 2017-2024 թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396.198.663,00 ՀՀ դրամ աշխատավարձ՝ գրեթե 400 մլն ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչև 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

Եվ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին և որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն #Իրենց_ձևով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։

Հավելենք, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն հուլիսին ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանը միտված նախագիծը։ Մինչ այդ, ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտության մասին խոսել էր Նիկոլ Փաշինյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հուլիսի 18-ին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակեց Ռոմանոս Պետրոսյանին։

ՀԷՑ-ի սեփանակատերերը դիմել են Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ՀՀ իշխանությունների որոշումները։ Ստոկհոլմի արբիտրաժը, ըստ բողոքող կողմի, հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման կատարման պարտադիր լինելը։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր՝ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է:

Փաշինյանն էլ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր՝ կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Վարչապետը նաև ասել էր, որ իր դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն։ Այս հայտարարությունից հետո միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը վարչապետի որոշմամբ ազատվել էր պաշտոնից:

Մանյա Պողոսյան