10 կիլոգրամից ավելի մարիխուանայի հայտնաբերում Վայոց ձորում․ ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Պարեկները քաղաքացու մեքենայում 10 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնքվել:

«Սեպտեմբերի 18-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա՝ այն ենթարկելով արտաքին զննության։

Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք:

Ավտոմեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել:

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան տասը ու կես կիլոգրամ քաշով:

Նշանակվել է փորձաննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։