F-35-ներ, ռուսական գազ և Իսրայելի «գլխացավանքը». ինչ հարցեր են քննարկվելու այսօր կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպմանը․ MEE

Լուրեր

05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:58
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.12.2025 | 18:46
Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան
05.12.2025 | 18:41
Պայթեցրել է կնոջն ու ինքնասպան եղել․ կինը մինչ այդ յոթ անգամ դիմել էր իրավապահներին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոգևորվի իր «ընկերոջ»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հինգշաբթի կայանալիք հանդիպումից, սակայն Իսրայելը, ռուսական գազը և վճռական Կոնգրեսը դեռևս կարող են խոչընդոտներ ստեղծել բարեկամական ուղու համար։ Այս մասին ասվում է Middle East Eye-ի անդրադարձում։

«Թուրքիայի աշխարհաքաղաքական տեսլականը համընկնում է Թրամփի վարչակազմի՝ տարածաշրջանում դաշնակիցներին պատասխանատվությունը վստահելու տեսլականի հետ։ Կա շահերի համընկնում»,- Middle East Eye-ին ասել է Ատլանտյան խորհրդի Սիրիա նախագծի ոչ ռեզիդենտ անդամ Օմեր Օզկիզիլչիկը։

Սա ոչ մի տեղ այնքան ակնհայտ չէ, որքան Սիրիայում, որտեղ Թրամփն արագորեն վերացրել է պատժամիջոցները և փորձում է դուրս բերել ամերիկյան զորքերը, մինչդեռ Թուրքիան և արաբական ծոցի երկրները միջամտում են։

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան լավ ընդունելության է արժանացել այս շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում վերլուծական կենտրոնների և ԿՀՎ նախկին ղեկավարի կողմից կազմակերպված համաժողովներում։

Սիրիայում Անկարայի ազդեցության աճի նշան է այն, որ Թուրքիան այս ամսվա սկզբին սկսել է այնտեղ անվտանգության ուժերի մարզումը։ Սաուդյան Արաբիայի և Կատարի կողմից էներգիայի և կառավարության աշխատավարձերի համար գումար է տրամադրվում թուրքական աշխատուժի հետ մեկտեղ։

ԱՄՆ-ի աջակցությունը քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ին (SDF) երկար ժամանակ եղել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների «փուշը»։ Անկարան այս խմբավորումը համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) թև։ Սա ԱՄՆ-ի ներգրավվածության հիմքն է Սիրիայում, որը Թրամփը փորձում է վերացնել։ Այժմ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում SDF-ի վրա՝ հրաժարվելու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ձեռք բերված ինքնավարությունից և ինտեգրվելու սիրիական բանակին։

Շարաան որոշակի քննադատության է ենթարկվել քրիստոնյաների նկատմամբ բռնությանը չարձագանքելու համար, իսկ քրդերի՝ Դամասկոսին զիջելու դժկամությունն ամրապնդվել է Շարաային հավատարիմ ուժերի կողմից ալավիների և դրուզների նկատմամբ կատարված վայրագություններով։

Այս ամսվա սկզբին MEE-ը հաղորդել էր Ստամբուլից Վաշինգտոն ԱՄՆ բարձրաստիճան դիվանագիտական ​​պաշտոնյաների տեղափոխման մասին, որոնք, ենթադրաբար, համագործակցում են Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) հետ։

«ԱՄՆ-ն ու Թուրքիան շատ սերտորեն համագործակցում են Սիրիայի հարցում։ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Դամասկոսի միջև հարաբերություններում գործնականում ոչ մի նշան չկա, որ ինտեգրացիան պետք է սկսվի շուտով»,- MEE-ին ասել է Թրամփի օրոք Սիրիայի հարցերով նախկին հատուկ դեսպա, իսկ այժմ Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտում աշխատող դեսպան Ջեյմս Ջեֆրին։

Թրամփի վարչակազմի՝ Սիրիայի հարցում թուրքամետ դիրքորոշման ականավոր ներկայացուցիչներից մեկը միլիարդատեր, Թրամփի վստահելի անձ Թոմ Բարաքն է, որը Թուրքիայում դեսպան է և Սիրիայում փաստացի դեսպան։ Իր երկար և անկեղծ մամուլի ասուլիսներում նա հաճախ ջերմորեն է խոսում Օսմանյան կայսրության մասին։

Թուրքիայի համար Սիրիայում ամենամեծ գլխացավանքն այս պահին գալիս է հարավից, այլ ոչ թե հյուսիսից։ Թրամփն անտարբեր է մնացել, մինչ Իսրայելը հարվածում էր Սիրիային, նույնիսկ այն դեպքում, երբ Դամասկոսն անմիջականորեն ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ անվտանգության վերաբերյալ բանակցություններ է վարում։ ԱՄՆ ներկա և նախկին պաշտոնյաները MEE-ին հաստատել են, որ Սիրիայի հետ անվտանգության համաձայնագրի շրջանակում Իսրայելը ցանկանում է ազդեցության լայնածավալ գոտի, որը տարածվում է օկուպացված Գոլանի բարձունքներից մինչև Դամասկոսի ծայրամասերը։

Իսրայելի կողմից սիրիական ռազմական գործողությունները զայրացրել են Թուրքիային և Պարսից ծոցի պետություններին։ Իսրայելն արդեն իսկ գրավել է Հերմոն լեռը, որը տարածաշրջանի ռազմավարական բարձունքներից է և նշան, որ ցանկանում է մնալ այնտեղ։

Էրդողանն էլ չի թաքցրել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի նկատմամբ իր վատ վերաբերմունքը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, որտեղ նա ցուցադրել է սովամահ պաղեստինցիների լուսանկարներ և քննադատել Իսրայելին Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանության համար։

«Իսրայելը ամենամեծ գլխացավանքն է»

«Եթե միասին հաշվենք Սիրիան և Գազան, Իսրայելը երկկողմ հարաբերությունների ամենամեծ գլխացավանքն է»,- MEE-ին ասել է Ատլանտյան խորհրդից Օզքիզիլչիքը։

Իհարկե, Թուրքիան աջակցել է Շարաայի կառավարության և Իսրայելի միջև անվտանգության վերաբերյալ բանակցություններին, որոնք սկզբնապես կազմակերպվել էին Անկարայի ամենամոտ դաշնակից Ադրբեջանի կողմից՝ նախքան ԱՄՆ-ի կողմից դրանք հանրայնացնելը։

Էրդողանի և Թրամփի հանդիպման ավելի մեծ խոչընդոտը, հավանաբար, կլինի ԱՄՆ ներքին քաղաքականությունը, որը կարող է խաթարել Թուրքիայի հույսերը՝ գնելու առաջադեմ F-35 կործանիչներ և հարթելու պաշտպանական արդյունաբերության հետ ավելի լայն կապերը։

Կարո՞ղ է Էրդողանը ստանալ F-35-ներ

Հանդիպումից առաջ Թուրքիան հայտարարել է, որ վերացնում է ԱՄՆ-ից ներմուծման որոշ մաքսատուրքեր, տեղեկություններ եղան նաև, որ պատրաստվում է գնել հարյուրավոր Boeing և Lockheed Martin ինքնաթիռներ։

«Էրդողանը հիանալի հասկանում է Թրամփի դիվանագիտության ոճը։ Թրամփը կարող է համաձայնվել ամեն ինչի՝ ճիշտ գնով»,- MEE-ին ասել է հանդիպմանը հետևող տարածաշրջանային պաշտոնյան։

Թուրքիան երբեք չի շահագործել F-35-ը, սակայն 2019 թվականին հեռացվել է համատեղ արտադրության ծրագրից՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելուց հետո։

Կոնգրեսն արդեն զայրացել է Թուրքիայի վրա Սիրիա մի քանի ներխուժումների և Հունաստանի օդային տարածքի խախտումների պատճառով։ 2020 թվականին այն պաշտպանության մասին օրինագծում ներառել է փոփոխություն, որն արգելում էր Թուրքիային ստանալ F-35-ներ, եթե նախագահը չհաստատի, որ Թուրքիան այլևս չունի S-400-ներ։

Բացի այդ, Թուրքիային ենթարկվել է CAATSA պատժամիջոցների, որոնք խեղդել են ԱՄՆ-ի և Թուրքիայի Պաշտպանական գնումների գործակալության միջև պաշտպանական համագործակցությունը։

Թրամփը և Էրդողանը լավատեսական տոնով են խոսել F-35-ի մասին։ Սակայն  Թրամփին «շատ դժվար է վաճառել դրանք, նա պետք է ստանա Կոնգրեսի համաձայնությունը»։

Հնարավոր փոխզիջումներից մեկը կլինի այն, որ Թուրքիան С-400-ը պահի պահեստում և չակտիվացնի այն, ինչն այս պահին անում է, բայց թույլ տա ՆԱՏՕ-ի տեսուչներին անընդհատ հաստատել դա։ Թուրքիան դեմ է արտահայտվել С-400-ը երրորդ երկիր ուղարկելուն։ MEE-ը հաղորդել է, որ անձամբ Նեթանյահուն լոբբինգ է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մոտ վաճառքի դեմ։

Միևնույն ժամանակ, տասնյակ ամերիկացի օրենսդիրներ հայտարարել են, որ դեմ են ցանկացած վաճառքի, մասամբ՝ Թուրքիայի և Հունաստանի մրցակցության պատճառով։

Հունաստանը սերտ կապեր ունի Իսրայելի հետ և իրեն դիրքավորել է որպես ԱՄՆ-ի համար Թուրքիայի այլընտրանք՝ ռազմական բազաներով և հեղուկ բնական գազ ստանալու հնարավորություններով։ Հունաստանը պայմանագիր է կնքել 20 F-35 գնելու համար և ունի ևս 20-ը գնելու հնարավորություն՝ այնքան, որքան Թուրքիան խնդրում է գնել։

ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյան MEE-ին ասել է, որ անկախ F-35-ների հարցում առաջընթացից՝ ակնկալում են, որ Թրամփը և Էրդողանն առաջընթաց կգրանցեն պաշտպանական համագործակցության հարցում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանման։

Ռուսական գազն ընդդեմ ամերիկյան հեղուկ բնական գազի

Թուրքիան դարձել է անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջատարը և Ուկրաինային մատակարարում է Bayraktar TB2 անօդաչու սարքեր։ Թրամփը տատանվում է Ուկրաինային աջակցելու հարցում և այս շաբաթ զարմացրել է դիվանագետներին, երբ ասել է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել 2022 թվականի ներխուժումից ի վեր Ռուսաստանի կողմից գրավված բոլոր տարածքները՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի աջակցությամբ։

Թրամփը նաև քննադատել է եվրոպական և ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք գնում են ռուսական գազ և նավթ։ Նա կոչ է արել Եվրամիությանը միանալ ԱՄՆ-ին՝ համաձայնվելով 100 տոկոսանոց սակագների սահմանմանը ռուսական էներգիա գնող երկրների համար։ Սա կարող է Թուրքիային դնել նշանառության տակ։

2024 թվականին Թուրքիան իր գազի ներմուծման 41 տոկոսը ստացել է Ռուսաստանից: Գազը ստացվել է բարենպաստ վճարման տարբերակների տեսքով, որոնք Թուրքիան օգտագործում է իր արտադրական ոլորտը հզորացնելու և երկնիշ գնաճը փոխհատուցելու համար: Պատժամիջոցների պայմաններում Թուրքիան «Թուրքական հոսք» գազատարը դիրքավորել է որպես Ռուսաստանի համար եվրոպական շուկաներ մուտք գործելու հետին դուռ:

Ուկրաինայում պատերազմից հետո ԱՄՆ պաշտոնյաները տարբեր հաջողություններով լոբբինգ են իրականացրել Թուրքիայում՝ ԱՄՆ-ից ավելի շատ հեղուկացված բնական գազ գնելու համար: Չորեքշաբթի Թուրքիան հայտարարել է 20-ամյա համաձայնագրի կնքման մասին՝ ավելի շատ ամերիկյան հեղուկ գազի մատակարարումների համար։

Երկու նախկին ամերիկացի պաշտոնյաներ MEE-ին ասել են, որ Թրամփը նաև ծրագրում է քննարկել միջուկային էներգիայի և հանքարդյունաբերության գործարքներն Էրդողանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի