ՌԴ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների կրիտիկական նշանակության ենթակառուցվածքներին

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

ՌԴ զորքերը սեպտեմբերի լույս 25-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Վիննիցայի, Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերի կրկիտիկական նշանակության ենթակառուցվածքային օբյեկտներին, գրում է Current time-ը։

Վիննիցայի շրջանում հարվածի թիրախում էներգետիկ օբյեկտներն են եղել։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նատալյա Զաբոլոտնայայի խոսքով՝ Վիննիցայի մի մասում ժամանակավորապես անջատվել է էլեկտրաէներգիան, գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

Կիրովոգրադի մարզում, տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար  Անդրեյ Ռայկովիչի հաղորդմամբ, կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակման հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենքեր, երեք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ավելին, ըստ «Ուկրզալիզնիցայի», հարձակման հետևանքով հոսանքազրկվել են Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերի երկաթուղու որոշ հատվածներ։

Խարկովի մարզում ռուս զինվորականները հարված են հասցրել Կուպյանսկի շրջանի Պրիկոլոտնոյե գյուղի կոմունալ ծառայությունների ընկերությանը, ինչի հետևանքով վարչական շենքում հրդեհ է բռնկվել։ 59-ամյա տղամարդ է զոհվել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ լույս հինգշաբթի գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել է 176 անօդաչու թռչող սարք։  Հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են խոցել  դրանցից 150-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի