Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորատար ինքնաթիռ է բախվել

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմաններում Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորատար ինքնաթիռներ են բախվել։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պեկինից ժամանող Hainan Airlines-ի Airbus A330-ը բախվել է «Ռոսիա» ավիաընկերության Sukhoi Superjet 100-ի (Aeroflot Group-ի մաս) պոչի հատվածին, երբ այն պատրաստվում էր Սանկտ Պետերբուրգ թռիչքի։

«Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Երկու ինքնաթիռներն էլ վնասվել են։ Միջադեպը դասակարգվել է որպես ավիացիոն իրադարձություն՝ առանց հետևանքների։ Հրդեհի կամ վառելիքի արտահոսքի մասին տեղեկություններ չեն եղել։

Superjet-ի FV6097 չվերթի ինքնաթիռում եղել է 84 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Բախումից հետո նրանք տարհանվել են, իսկ ավելի ուշ տեղափոխվել պահուստային ինքնաթիռ, որը ժամը 23:56-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Ռուսական  ավիաընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ բոլոր ուղևորները հասցվել են իրենց նշանակման վայր։

Պեկինից HU7986 չվերթ կատարող Airbus A330 ինքնաթիռում եղել է 264 ուղևոր և անձնակազմի անդամներ (նրանց ճշգրիտ թիվը չի նշվում): Միջադեպից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել և ուղարկվել տեխնիկական զննման:  Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ չինական ավիաընկերության որոշ ուղևորներ հայտնել են չվերթի ուշացման և Մոսկվայում գիշերելու մասին: Hainan Airlines-ը դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տվել:

«Ռոսիա» ավիաընկերությունը  հաստատել է միջադեպի հանգամանքները։

«Մանևր կատարելիս մեկ այլ ավիաընկերության ինքնաթիռ թևով դիպել է մեր SSJ-100-ին։ FV6097 չվերթի ուղևորները տեղափոխվել են պահուստային ինքնաթիռ և անվտանգ տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ»,- հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

«Ռոսավիացիա»-ն հայտարարել է, որ իրավիճակը սպառնալիք չի ներկայացնում ուղևորների համար։

«Ուղևորների համար որևէ ռիսկ չի եղել»,- ասել է խոսնակ Արտյոմ Կորենյակոն։

«Ռոսավիացիա»-ն ստեղծել է հանձնաժողով՝ բախման պատճառները հետաքննելու համար։ Այն գլխավորում է գործակալության փոխտնօրեն Անդրեյ Պոտյոմկինը։

Հյուսիսարևմտյան տրանսպորտային դատախազությունն էլ սեփական հետաքննությունն է սկսել։

«Կգնահատվի թռիչքների անվտանգության կանոնակարգերի և ուղևորների իրավունքների պահպանումը», շ- հայտնել է  գերատեսչությունը։

Նշվում է, որ հետաքննության արդյունքների հիման վրա կարող է որոշում կայացվել լրացուցիչ անվտանգության միջոցառումների և ծառայությունների կամ անձնակազմի հնարավոր պատասխանատվության վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի