Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային ռեժիմում փոփոխություններ կլինեն. ստորագրվել է արձանագրություն
Քաղաքականություն
24.09.2025 | 23:26
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Մոնղոլիայի ԱԳ նախարար Բատմունխ Բատցեցեգը ստորագրել են «Մոնղոլիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։