Ինչ են քննարել Լավրովն ու Ռուբիոն. ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

02.11.2026 | 22:39
Թուրքիայի ափերի մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում Նյու Յորքում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավորությունների շուրջ՝ հիմք ընդունելով Ալյասկայի Անքորիջ քաղաքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև ավելի վաղ կայացած բարձր մակարդակի բանակցություններում ձեռք բերված փոխըմբռնումները։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ կողմերը հաստատել են խաղաղ հանգուցալուծումներ գտնելու փոխադարձ շահագրգռվածությունը։ Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հետևելու այն ուղեգծին, որը նախանշվել է երկու երկրների նախագահների կողմից, այդ թվում՝ ամերիկյան կողմի հետ համակարգել ուկրաինական հակամարտության արմատական պատճառների վերացմանն ուղղված ջանքերը:

Լավրովը միաժամանակ ընդգծել է Կիևի և մի շարք եվրոպական մայրաքաղաքների կողմից առաջ մղվող մոտեցումների անընդունելիությունը, որոնք, ըստ նրա, ուղղված են հակամարտության ձգձգմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի լայն շրջանակին։

Լավրովն ու Ռուբիոն համաձայնել են շարունակել կառուցողական երկխոսությունը արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով։