Թրամփը Գազայի հարցով հանդիպում է անցկացրել արաբ և մահմեդական առաջնորդների հետ․ ներկա է եղել նաև Թուրքիայի նախագահը

Լուրեր

07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «արդյունավետ» է որակել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և արաբ ու մահմեդական առաջնորդների հետ Գազայում Իսրայելի պատերազմի ավարտի վերաբերյալ հանդիպումը, նույնիսկ այն դեպքում, երբ նրան մեղադրում են երկրի ներսում պաղեստինամետ ակտիվիստների նկատմամբ իր կառավարության կողմից կիրառվող ճնշումների և Իսրայելի հետ շարունակական առևտրի համար, գրում է Turkish Minute-ը։

ՄԱԿ-ի 80-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած բանակցություններին մասնակցել են Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդները։ Թրամփը հանդիպումն անվանել է «հաջողված»՝ պարծենալով, որ «բոլոր խոշոր խաղացողները, բացի Իսրայելից», ներկա են եղել բանակցությունների սեղանին։

Կոնկրետ ծրագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվել՝ չնայած ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Վաշինգտոնը կոչ է անում արաբական և մահմեդական պետություններին խաղաղապահ ուժեր տեղակայել Գազայի հատվածում՝ Իսրայելին թույլ տալով դուրս բերել իր զորքերը և ֆինանսավորել վերակառուցումը։

Էմիրությունների պետական ​​լրատվական գործակալությունը հայտնել է, որ քննարկումը կենտրոնացած է եղել հրադադարի ապահովման, պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման ձեռքում պատանդների ազատ արձակման և Գազայի վատթարացող մարդասիրական ճգնաժամի վրա։ Իսրայելը, որի ռմբակոծությունների հետևանքով, ըստ տեղական իշխանությունների, զոհվել է ավելի քան 65,000 մարդ, անմիջականորեն ներգրավված չի եղել, չնայած, ըստ որոշ տեղեկությունների, վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղեկացվել է։

Մինչ Էրդողանը ՄԱԿ-ում իր ելույթում փորձում էր ներկայանալ որպես պաղեստինցիների իրավունքների պաշտպան՝ մեղադրելով Իսրայելին Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ, երկրի ներսում ընդդիմադիր գործիչները նրան մեղադրել են երկակի ստանդարտների մեջ։

«Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ողջույններ հղեց Պաղեստինի պաշտպաններին։ Հնարավոր է՝ նա տեղյակ չէ, որ Թուրքիայում դատական ​​գործընթացներ են շարունակվում Պաղեստինի համերաշխության ցույցերին մասնակցելու համար 245 մարդու նկատմամբ, որոնցից մի քանիսը դեռևս բանտում են»,- X-ում գրել է ընդդիմադիր պատգամավոր Մուստաֆա Եներօղլուն։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելն էլ Էրդողանի և Թրամփի հանդիպումը համեմատել է իր կուսակցության փողոցային ակտիվիզմի հետ։

«Մինչ ոմանք սպասում են Նեթանյահուի ընկեր Թրամփի հետ հանդիպմանը, մենք քաջությամբ կանգնած ենք Պաղեստինի կողքին»,- ասել է նա՝ կոչ անելով քաղաքացիներին չորեքշաբթի երեկոյան միանալ Ստամբուլի Էյուփսուլթան շրջանում կայանալիք հանրահավաքին՝ թուրքական և պաղեստինյան դրոշներով։

Էրդողանին Թրամփը կընդունի նաև հինգշաբթի՝ Սպիտակ տանը։ Սա Էրդողանի առաջին այցը կլինի Սպիտակ տուն 2019 թվականից ի վեր՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետում, քանի որ նախկին նախագահ Ջո Բայդենը լարված հարաբերություններ ուներ թուրք առաջնորդի հետ։

Օզելը մեղադրում է Էրդողանին պաղեստինյան շահերն անտեսելու մեջ՝ Թրամփի հետ հանդիպում ապահովելու համար։ Նա պնդում է, որ Էրդողանը բանակցություններ է վարել նախագահի ավագ որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ, որը, ենթադրաբար, սեպտեմբերի 13-ին Ստամբուլում գաղտնի հանդիպել է Էրդողանի հետ՝ հոր հետ հանդիպում կազմակերպելու նպատակով։

«Նրանք գործարքներ են կնքում Թրամփի որդու հետ լոբբիստական ​​ընկերությունների միջոցով, մինչդեռ Պաղեստինն արյունահոսում է»,- անցյալ շաբաթ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Օզելը։

Բողոքի ցույցերի սահմանափակումներից զատ՝ Էրդողանի քննադատները շարունակում են Թուրքիայի և Իսրայելի միջև տնտեսական կապերը մատնանշել որպես երեսպաշտության ապացույց։

2024 թվականի մայիսին Անկարան հայտարարել էր, որ դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը՝ ի պատասխան պատերազմի շուրջ հանրային զայրույթի։ Սակայն ՄԱԿ-ի միջազգային առևտրի վիճակագրության տվյալների բազայի մայիս ամսվա տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան անցյալ տարի Իսրայելի հինգերորդ խոշորագույն մատակարարն էր՝ 2,86 միլիարդ դոլարի արտահանմամբ, զիջելով միայն Չինաստանին, ԱՄՆ-ին, Գերմանիային և Իտալիային։ Իսրայելի ընդհանուր ներմուծումը 2024 թվականին հասել է 91,5 միլիարդ դոլարի։

Իրավապաշտպան խմբերը, այդ թվում՝ Amnesty International-ը և Human Rights Watch-ը, հայտարարել են, որ Իսրայելի արշավը Գազայում ցեղասպանություն է։ Այս ամսվա սկզբին Ցեղասպանագետների  միջազգային ասոցիացիան նույնպես եզրակացրել էր, որ այն համապատասխանում է 1948 թվականի ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայով ցեղասպանության սահմանմանը։

ՄԱԿ-ի հանձնաժողովը պարզել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում՝ վկայակոչելով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանց մահվան և զանգվածային ավերածությունների մասին, և մեղադրել Իսրայելի  վարչապետ Նեթանյահուին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ցեղասպանության հրահրման մեջ։

Իսրայելը հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ իր ռազմական գործողություններն ուղղված են ՀԱՄԱՍ-ի դեմ և իրականացվում են ինքնապաշտպանության նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի