Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ինդոնեզիայի դեսպանին

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Բասալամահին (նստավայրը՝ Կիև)։

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Մնացական Սաֆարյանը շնորհավորել է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով առաջիկայում Հայաստան-Ինդոնեզիա միջպետական հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն:

«Մնացական Սաֆարյանն Ինդոնեզիայի դեսպանին տեղեկացրել է տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում հարատև ու կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերի, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Դեսպան Բասալամահը շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ առևտրատնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը խորացնելու Ինդոնեզիայի պատրաստակամությունը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Ինդոնեզիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը և ընդգծել մարդկանց միջև շփումների կարևորությունը։

Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ինդոնեզիայի Անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին պատվո հյուրի կարգավիճակում ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը»,- ասված է հաղրդագրությունում։