Հարավային Կովկասը երկարաժամկետ ԱՄՆ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում է․ Պետդեպի պաշտոնյա

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ նախաստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը ցույց է տալիս այն դիվանագիտական ​​​​ասպեկտը, որը Թրամփը տալիս է տարածաշրջանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ավագ խորհրդական Քալեբ Օրը Նյու Յորքում Կասպիական քաղաքականության կենտրոնի կողմից կազմակերպված 6-րդ Կասպիական բիզնես ֆորումի ժամանակ, հաղորդում են միջոցառմանը մասնակցած ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ այդ համաձայնագիրը կարող է իրական դիվիդենտներ բերել խաղաղության համար։

«Սա շատ լավ կլինի տարածաշրջանի և ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Կասպյան ավելի լայն տարածաշրջանը, ներառյալ՝ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան, ԱՄՆ երկարաժամկետ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում է։ Մեր ռազմավարական շահերից է բխում ներդրումներ կատարել և զարգացնել այս տարածաշրջանը առաջիկա տարիների ընթացքում»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի