Վահագն Խաչատուրյանը պանելային ելույթ-զրույց է ունեցել Կոնկորդիա համաժողովի շրջանակներում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պանելային ելույթ-զրույց է ունեցել Կոնկորդիա համաժողովի շրջանակներում։

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ պանելային ձևաչափով Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի, մեր տարածաշրջանի և ընդհանուր իրադրության ու մարտահրավերների մասին։

«Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված փաստաթղթի կարևորությանը՝ այն համարելով տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ արվող նշանակալի քայլ։ Նա ընդգծել է, որ գործընթացը կարևոր է նաև միջազգային գործընկերների ներգրավվածության ու աջակցության համատեքստում։

Հանրապետության նախագահը խոսել է նաև հայ-ամերիկյան համագործակցության հուշագրերի մասին, որոնք վերաբերում են արհեստական բանականության ոլորտին, ենթակառուցվածքային ներդրումներին և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նախագահը շեշտել է, որ այս նախաձեռնությունները նոր հեռանկարներ են բացում ոչ միայն Հայաստանի տնտեսության համար, այլև ամրապնդում են հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հիմքերը։ Հանրապետության նախագահը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, որը միտված է տարածաշրջանում երկարատև կայունության և գործընկերության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը:

Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը նպատակ ունի զարգացնել նորարարական էկոհամակարգը, խթանել ստարտափների աճը և ընդլայնել համագործակցությունը միջազգային առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ։ Նա ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումը ոչ միայն կնպաստի երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը, այլև կդարձնի Հայաստանն ավելի գրավիչ հարթակ միջազգային ներդրողների և գործընկերների համար։

Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին COP-17 համաժողովի անցկացման կարևորությանը՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները կարևոր հնարավորություն են Հայաստանի համար՝ ամրապնդելու միջազգային համագործակցությունը և ներկայացնելու մեր երկրի ներդրումը գլոբալ գործընթացներում»,- ասված է հաղորդագրությունում։