Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի նախագահի հետ

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին Մադրիդում հանդիպել է Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ:

ՀՀ ԱԺ—ից հյատնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացման շրջանակը` մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաեւ տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող խնդիրներին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

«Առանձնակի կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող հարցը, որի համատեքստում Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահն արժեւորել է ստորագրված փաստաթղթերը` նշելով, որ Իսպանիան տարածաշրջանում խաղաղության կողմնակից է:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը»,- ասված է հաղորդագրությունում։