Նովոռոսիյսկի կենտրոնին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսաստանում Նովոռոսիյսկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի գրասենյակը։ Երկու աշխատակից վիրավորվել է։ Այս մասին հայտնել են ընկերությունից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հարձակման հետևանքով լուրջ վնասներ են գրանցվել գրասենյակի շենքում»,- հաղորդում է ՌԲԿ-ն։

Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքի կենտրոնին՝ «Նովոռոսիյսկ» հյուրանոցի մոտակայքում: Տելեգրամյան ալիքները տեսանյութեր են հրապարակել, որոնցում հաղորդվում է հյուրանոցի շենքի վնասման և այրվող մեքենաների մասին։

Մարզային վարչակազմի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը հայտնել է երկու զոհի և վեց վիրավորների մասին: Վնասվել է քսան մեքենա, որոնցից երեքն ամբողջությամբ այրվել են:

Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի օբյեկտները նախկինում էլ են եղել ուկրաինական հարձակումների թիրախ։ Այս տարվա փետրվարին անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Կրոպոտկինսկայա նավթի պոմպակայանին՝ դադարեցնելով դրա գործունեությունը, որի աշխատանքը վերսկսվել էր միայն մայիսի վերջին։ Ընկերությունը վնասը գնահատել է 2,7 միլիարդ ռուբլի։

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ բանակցություններ է վարում Կիևի հետ  անվտանգության վերաբերյալ։

Կոնսորցիումը կապում է Ղազախստանի արևմտյան մասում գտնվող նավթահանքերը և Կասպից ծովի շելֆի ռուսական հանքավայրերը Նովոռոսիյսկի ծովային տերմինալի հետ։ Համակարգը ղազախական նավթի արտահանման հիմնական ուղին է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի